Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն ապրիլի 6-ին շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել է՝ հաշվի առնելով գործարանի նախկին աշխատակիցների՝ Հանրային խորհուրդ ուղղված դիմումը, որով առաջարկվում է քննարկման դնել գործարանի վերագործարկման հարցը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ Հանրային խորհրդից, քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, հանձնաժողովի անդամներ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խորհրդական, «Նաիրիտի» նախկին տնօրեն Լևոն Շահվերդյանը,«Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ ԿարենԱսատրյանը, գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ, պրոֆեսորներ, ոլորտի փորձագետներ:
Լևոն Շահվերդյանը, որը 2005 թվականին մեկուկես տարով եղել է գործարանի տնօրենը, այժմ էլ շահագրգռված է գործարանի վերագործարկմամբ և ակտիվ աշխատանքներ է իրականացնում հնարավոր ներդրողներ գտնելու, գործարանով հետաքրքրված ընկերությունների հետ բանակցություններ վարելու ուղղությամբ:
Շահվերդյանը տեղեկություններ է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ և նշել այն հիմնական պատճառները, թե ինչու ի վերջո գործարանի նկատմամբ վերջնական հետաքրքրություն չի առաջանում, և բանակցություններն արդյունք չեն տալիս: Պատճառների մեջ Շահվերդյանը մատնանշել է, օրինակ, Հայաստանում էներգակիրների թանկության խնդիրը: Այնուամենայնիվ, նա համոզմունք է հայտնել, որ «Նաիրիտի» վերագործարկումն իրատեսական է:
Գործարանի սնանկության գործով կառավարիչը ներկայացրել է սնանկության գործընթացը՝ նշելով, որ այս պահին էլ շարունակվում են բանակցություններ հնարավոր գնորդների հետ:
Նրա խոսքով, գործարանով հետաքրքրվողներին առաջին հերթին հետաքրքրում է գործարանի անվտանգության հարցը: Գործարանի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը ներդրողների կողմից նա հիմնավորել է նաև սարքավորումների խիստ մաշվածությամբ և ժամանակակից միտումներին չհամապատասխանելու գործոնով, ինչը լրացուցիչ ֆինանսական մեծ ներդրումների հարց է առաջացնում:
«Նաիրիտի» նախկին աշխատակիցները, սակայն, համամիտ չեն եղել հնչած տեսակետներին, թե գործարանի վերագործարկումը վտանգավոր է կամ ներդրումների առումով ռիսկային:
Նրանք ներկայացրել են առաջարկներ, թե ինչպես կարելի է գործարանը ոտքի կագնեցնել՝ վերականգնելով նախ մի քանի հիմնական արտադրությունները, ապա անցնելով առավել ընդլայնված գործունեութան: Նրանք մտահոգություն են հնչեցրել առկա գիտական ռեսուրսը կորցնելու առումով, ինչը հետագայում հնարավոր չի լինի կամ շատ դժվար կլինի վերականգնել:
Քննարկման մասնակից փորձագետները նույնպես ներկայացրել են հիմնավորումներ «Նաիրիտի» վերագործարկման անհրաժեշտության և հնարավորությունների վերաբերյալ, պատրաստակամություն հայտնել աջակցելու խնդրի բարձրացմանն ու համապատասխան միջոցառումների իրականացմանը:
Վազգեն Սաֆարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գործարանի առկա ռեսուրսները և իրատեսական լուծումներ կառաջարկի: Ըստ Սաֆարյանի՝ գործարանի վերագործարկումը հնարավոր կլինի իրականացնել միայն պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում:
Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ քննարկման արդյունքների հիման վրա կպատրաստվի փաստաթուղթ, որը կներկայացվի ՀՀ կառավարություն:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02