Ապրիլի 7-ին՝ մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ, ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի կին դատապարտյալների համար կազմակերպվել էր տոնական միջոցառում: Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժնից, հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գայանե Վարդանյանը հանդես գալով բացման խոսքով, ներկաներին փոխանցեց նաև Քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գեներալ-մայոր Ռաֆայել Հովհաննիսյանի` օրվա խորհրդի առթիվ շնորհավորական խոսքը, մաղթելով նրանց խաղաղություն, սեր, բարօրություն, ինչպես նաև երկար սպասված ազատություն և վերադարձ հարազատ օջախներ:
Բացման խոսքից հետո ներկաները շրջեցին կին դատապարտյալների ձեռքի աշխատանքների ցուցահանդեսում: Այնուհետև խոհարարները հանդես եկան իրենց խոհարարական հմտություններով: Միջոցառումն ընդմիջվեց վարսահարդարների միջև անցկացվող մրցույթով, տեղի ունեցավ նաև մրցույթ-վիկտորինա: Լավագույնները պարգևատրվեցին մրցանակներով:
Գարնանային գեղեցիկ տոնի առթիվ կանայք հյուրընկալել էին Աբովյան քաղաքի «Կոտայք» մանկապատանեկան համույթի սաներին, ովքեր շարունակեցին բարձր տրամադրությունն ապահովել իրենց պարային կատարումներով: Փոքրիկներին հիմնարկի պետ Գայանե Վարդանյանը կանանց կողմից նվիրեց նրանց ձեռքով պատրաստված հուշանվերներ:
Միջոցառման վերջում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը ծաղիկներ նվիրեց կին կալանավորված անձանց և դատապարտյալներին:
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44