Այսօր առավոտյան Վերնիսաժում հին շորերի, կենցաղային պարագաների առևտուր իրականացնող անձանց ոստիկանության աշխատակիցներին արգելել են առևտրով զբաղվել:
«Վերնիսաժ» հատվածի վերակառուցման, արդիականացման, կանոնակարգման և բարեկարգման նախագծի շրջանակներում Երևանի քաղաքապետարանը որոշ ժամանակ առաջ հագուստ, կենցաղային պարագաների վաճառքով զբաղվող առևտրականներին տեղեկացրել էր, որ առևտրային այդ տարածքի հատվածը հուլիսի 1-ից չի գործելու:
Առևտուր իրականացնող քաղաքացիներն ասում են, որ քաղաքապետարանն այդ որոշումով իրենց զրկում է հանապազօրյա հաց վաստակելու հնարավորությունից։
«Այս տարածքում վաճառում ենք 200, 300 դրամանոց շորեր` մեր հացի խնդիրը լուծելու համար: Ամբողջ ժողովուրդը պայքարում է 200,300 դրամի համար: Հարգելի պարոն Տարոն Մարգարյան, դուք պետք է հաշվի նստեք այս ժողովրդի կարծիքի հետ: Չի կարելի ժողովրդին սոված թողնել, մեղք ենք, ուր պետք է գնանք այդ 200 դրամը վաստակելու համար»,- ասաց Վերնիսաժի աշխատակիցներից մեկը:
Ինչ վերաբերում է քաղաքի տեսքին, առևտրական կանանցից մեկի խոսքով` իրենք այդ հատվածում առևտուր են իրականացնում շաբաթական երկու անգամ, որը քաղաքի տեսքին չի խանգարում:
«Քսան տարի կանգնել ենք, եկել ու ասում են դուրս եկեք, դուրս չենք գալու, մենք պայքարելու ենք մինչև վերջ: Քսան տարի է այստեղ ենք, ինչպե՞ս կարելի է հանապազօրյա հացից կտրել, չի կարելի, մտածեք աղքատ ժողովրդի մասին»,- ասաց մեկ այլ քաղաքացի:
Նշենք, որ Երևանի քաղաքապետարանից հայտնել են, որ Վերնիսաժի այդ հատվածի վաճառականները կարող են իրենց առևտուրը շարունակել «Հրազդան» տոնավաճառի մոտ, սակայն այդ որոշմանը ևս առևտրականները դեմ են, որովհետև հաճախորդների խնդիր կա:

00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02