Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտարարել Է, որ հեռացել Է Facebook-ից օգտատերերի տվյալների նկատմամբ ընկերության անփույթ վերաբերմունքի պատճառով: Այդ մասին հայտնել Է USA Today հրատարակությունը:
«Օգտատերերը Facebook-ին հայտնում են իրենց անձնական կյանքի բոլոր մանրամասները, եւ ընկերության ողջ շահույթը հիմնված Է այդ տեղեկատվության վրա:Մինչդեռ օգտատերերն իրենք այդ շահույթից ոչինչ չեն ստանում»,-հայտարարել Է Վոզնյակը:
Նա հավելել Է, որ, իր կարծիքով, ավելի լավ Է վճարել սոցցանցից օգտվելու դիմաց, քան անձնական տեղեկատվությունը բացահայտել գովազդատուներին: «Apple-ը փող Է վաստակում որակյալ արտադրանքից, իսկ Facebook-ում օգտատերերն իրենք են ընկերության արտադրանքը»,-հայտարարել Է Վոզնյակը: Facebook-ը մարտ ամսին հայտնվել Է սկանդալի կենտրոնում:
Դա տեղի Է ունեցել այն բանից հետո, երբ The New York Times թերթը հաղորդել Է, որ Մեծ Բրիտանիայի Cambridge Analytica ֆիրմային հաջողվել Է հավաքել Facebook սոցիալական ցանցի ավելի քան 50 միլիոն օգտատերերի անձնական տվյալները, որպեսզի ընտրողների քաղաքական գերադասությունների վերլուծության ալգորիթմ մշակի: Ինչպես հրատարակությանը պատմել են ընկերության նախկին աշխատակիցները, ստեղծված ալգորիթմը հեշտացրել Է քաղաքական գովազդի առաքումն օգտատերերին՝ նրանց ձայների վրա ազդելու համար, հաղորդել ՌԻԱ Նովոստին:
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02