Թուրքիայի խորհրդարանի երկու հայազգի պատգամավորները՝ Կարո Փայլանն ու Սելինա Դողանը, դատապարտել են թուրք ընդդիմադիր քաղաքական գործիչ Ջեմալ Օքան Յուքսելի՝ իր հրապարակումներից մեկում կրոնական ատելության դրսևորումները և մասնավորապես՝ «գյավուր» բառի կիրառումը:
Թուրք պատգամավոր Յուքսելը քննադատել էր երկրի իշխանություններին, որոնք պատրաստվում են օտարերկրյա ընկերությունների վաճառել Թուրքիայի շաքարի մի շարք գործարաններ: Ջեմալ Օքան Յուքսելը սոցցանցերից մեկի իր էջում զայրացած նշել էր, թե ինչ կարիք կա ազգային հարստությունը «գյավուրի» ձեռքը տալ:
«Մենք շատ լավ գիտենք, թե ում են Թուրքիայում «գյավուր» ասում: Ամեն անգամ մեր դեմ ատելության դրսևորման և հանցանքների իրականացման ժամանակ մենք լսում ենք հենց այս վիրավորանքը: 100 տարի է՝ մենք զոհն ենք դառնում նման վիրավորանքների և դրանից բխող ազգայնական հանցանքների», - թուրքական artigercek.com կայքի հետ զրույցում ասել է Թուրքիայի Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի պատգամավոր Կարո Փայլանը:
Իր հերթին, Ժողովրդահանրապետական կուսակցությունից հայազգի պատգամավոր Սելինա Դողանը շեշտել է, որ եթե նույնիսկ թուրք ընդդիմադիր գործիչը դիտավորյալ չէ արել նման արտահայտություն՝ խորհրդարանի անդամը պետք է առավել ուշադիր լինի իր արտահայտությունների մեջ:
«Ես կարծում եմ, որ նա դարձել է այս իշխանությունների ատելությամբ լի հռետորաբանության զոհը», - ասել է Դողանը:
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02