Ասիայի զարգացող տնտեսությունների մեծամասնությունում աճի տեմպն արագացել է և դրան նպաստում է արտահանման բարձր պահանջարկն ու արագորեն ընդլայնվող ներքին պահանջարկը: A յս մասին ասվում է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) «Ասիայի զարգացման հեռանկարները» նոր զեկույցում, որում անդրադարձ կա նաև Հայաստանին: «Հայաստանում անցած տարի աճն արագացել էր հզոր ներքին և արտաքին պահանջարկի շնորհիվ՝ կազմելով 7.5 տոկոս 2016 թվականին գրանցված մոտ զրոյական աճից հետո: Ակնկալվում է, որ 2018-ին աճն ավելի համեստ կլինի՝ կազմելով 4 տոկոս, իսկ 2019-ին՝ 4.2 տոկոս, մինչդեռ գնաճը շարունակում է մնալ 3 տոկոսից ցածր և ընթացիկ հաշվի պակասուրդը կազմում է ՀՆԱ-ի մոտ 3 տոկոսը: Այս կանխատեսումները ենթադրում են շարունակական բարենպաստ արտաքին միջավայրի առկայություն և կառուցվածքային բարեփոխումների արագացում՝ կառավարման բարելավման, ինչպես նաև մասնավոր ներդրումների և արտահանման խթանման նպատակով: Շարունակվող հարկաբյուջետային համախմբումը կարևորագույն դերակատարություն ունի պետական պարտքի նվազեցման գործընթացում»,-ասված է զեկույցում:
Ասիայում և խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ԱԶԲ-ն կանխատեսում է համախառն ներքին արտադրանքի աճ, որը 2018թ.-ին կհասնի 6.0 տոկոսի, իսկ 2019թ.-ին՝ 5.9 տոկոսի, ինչը 2017թ.-ին գրանցված 6.1 տոկոսից մի փոքր ցածր է: Բացառությամբ բարձր եկամուտ ունեցող նոր արդյունաբերական տնտեսությունների՝ ակնկալվում է, որ 2018-ին աճը կկազմի 6.5 տոկոս, իսկ 2019-ին՝ 6.4 տոկոս՝ ի համեմատ 2017-ի 6.6 տոկոսի:
Ակնկալվում է, որ Հնդկաստանի աճը 2018-ի ֆինանսական տարվա (ՖՏ) ընթացքում կկազմի 7.3 տոկոս, իսկ 2019 ՖՏ ընթացքում՝ 7.6 տոկոս, 2017 ՖՏ համար հաշվարկված 6.6 տոկոսից հետո:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02