ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանն ապրիլի 16-ին հանդիպել է ռուս հրապարակախոս, «Ռազմավարական հետազոտությունների լաբորատորիա» խորհրդատվական ընկերության գլխավոր տնօրեն Դենիս Դվորնիկովի և Պավել Ֆլորենսկու տուն-թանգարանի տնօրեն Մարիա Տիխոնովայի հետ:
Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից:
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ապրիլի 14-ին Ստեփանակերտում կայացած ռուս Ուղղափառ եկեղեցու հոգևորական, աստվածաբան, փիլիսոփա, գիտնական, բանաստեղծ Պավել Ֆլորենսկու հիշատակին նվիրված «Քաղաքակրթությունը և մարդը» խորագրով միջոցառմանը: Նշենք, որ հայկական արմատներ ունեցող Պավել Ֆլորենսկին (ծագումով Ղարաբաղից) անջնջելի հետք է թողել ռուսական փիլիսոփայական մտքի և աստվածաբանական ոլորտի զարգացման վրա, նրան անվանել են ռուսական դա Վինչի:
Արմեն Աշոտյանը կարևորել է այն հանգամանքը, որ նախաձեռնողները միջոցառման անցկացման վայր են ընտրել Արցախը: Նա հույս է հայտնել, որ նման նախաձեռնությունները և փոխայցերը հաճախակի կլինեն, ինչն ազդակ կհանդիսանա դեպի Արցախ այցերի ակտիվացման, մարդասիրական կապերի ընդլայնման ու խորացման, Արցախի միջազգայնացման համար:
Նախաձեռնության հեղինակ Դենիս Դվորնիկովի համոզմամբ՝ այս նախագիծը կնպաստի, որպեսզի Արցախում բովանդակալից քննարկումներ ծավալվեն տարբեր երկրների ուսանողների և երիտասարդ գիտնականների միջև: Մարիա Տիխոնովան կարևորել է Արցախում Պավել Ֆլորենսկու հուշարձանի բացումը:
Կարևորվել են արցախցի և ռուս ուսանողների պարբերական փոխայցերը, ինչը կնպաստի փիլիսոփայության, բանասիրության, պատմության, քաղաքագիտության և մի շարք այլ հարցերում փորձի փոխանակմանը և ճանաչողությանը:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02