Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունները «Վերականգնենք մեր ազգային տոները» խորագրի ներքո հուլիսի 2-ին կազմակերպել էին Վարդավառի տոնախմբություն: Մասնակցում էին «Ոստան», «Վարք հայոց», «Տավրոս&raqu o; ազգագրական երգի-պարի խմբերը:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացավ Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժնից, մասնակիցներն ազգային երգուպարով, տոնական մեծ թափորով Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց քայլել են դեպի Մանկական զբոսայգի: Թափորն առաջնորդել է թեմի երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը: Տոնախմբությանը միացել էին նաև Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը, վարչական շրջանների երգի-պարի խմբերը, բազմաթիվ երևանցիներ ու տուրիստներ: Մասնակից ների ուշադրությունը գրավում էին ավանակն ու նրան բազմած «տատիկը»:
Այգում տոնը լրացվել է ազգային երգուպարով: Ներկայացվել են տոնի ժողովրդական սովորույթները. կրակի մեջ խնձոր են խորովել և բաժանել ներկաներին, ցորենի հասկերից խաչբուռ են պատրաստել, բեմադրել խնդումի և պուռմատիկինի ծիսական դրվագները: Բեմականացվել էր Նոյ նահապետի ու նրա ընտանիքի իջնելը Մասիսից: Միջոցառումն ավարտվել է ջրախաղով և աղավնիներ երկինք բաց թողնելով:
Նավասարդ Սրբազանի օրհնությամբ և աջակցությամբ թեմի երիտասարդներն ամեն տարի նոր շունչ են հաղորդում ազգային տոներին` ավելի ու ավելի մեծ ժողովրդականություն հաղորդելով դրանց: Բարեկենդանի, Միջինքի, Ս. Հարության, Համբարձման տոների շարքում Վարդավառն արդեն երկրորդ տարին իր ուրույն տեղն է զբաղեցնում:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02