Ավստրալիայի խորհրդարանում դաշնային հերթական ընտրությունների արդյունքում խորհրդարանում մի քանի տեղեր բաժին են հասել Հայոց ցեղասպանության եւ Լեռնային Ղարաբաղի ինքնորոշման իրավունքի կողմնակիցները: Այս մասին հաղորդում է Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը:
Ձայների հաշվարկը դեռեւս չի ավարտվել, սակայն այս թեկնածուների հաղթանակն ակնհայտ է:
Նրանցից մեկը Լիբերալ կուսակցությունից Թիմ Ուիլսոնն է, որը մեկ քառորդով հայ է:

Նրա կուսակից ընկեր Ջոն Ալեքսանդերը պահպանել է տեղը Սիդնեյի Բենելոնգ հայաշատ շրջանից: Ալեքսանդերը՝ Հայաստան-Ավստրալիա միջխորհրդարանական բարեկամության խմբի նախագահհն է, Արցախի Հանրապետության ինքնորոշման իրավունքի ամենաակտիվ պաշտպաններից:

Լեյբորիստ Միշել Ռոուլենդը պահպանել է մանդատը Գրիուեյ շրջանից: Նա Ավստրալիայի կառավարությանն ակտիվորեն կոչ է անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Հյուսիսային Սիդնեյից, որտեղ նույնպես մեծաթիվ հայ համայնք կա, խորհրդարանում տեղը պահպանել է նաեւ լիբերալ Թրենթ Ցիմերմանը: Նա ուղերձով դիմել էր Թուրքիային՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Սիդնեյի հյուսիսային եւս մեկ շրջանից՝ Բրեդֆիլդից, խորհրդարանական մանդատը վերստացել է Փոլ Ֆլեթչերը, որը նույնպես Հայոց ցեղասպանության ճանաչման վաղեմի կողմնակից է:

Ավստրալիայի Հայ դատի հանձնախումբը շնորհավորել է ընտրված պատգամավորներին եւ հիշեցրել, որ Մելբուռնին մերձակա Քեյսի շրջանում պայքարը շարունակում է լեյբորիստ Հովիկ Մելքոնյանը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02