Մասնակցում եմ բարեգործությունների, քանի որ դա հնարավորություն է տալիս մարդկանց վերադարձնել երկրպագուների սերը: Ես սիրում եմ լինել մարդկանց կողքին, ուրախացնել նրանց: Օրինակ՝ Արցախը տարիներ շարունակ զրկանքներ է կրել: Ես հպարտ եմ մասնակցել այնտեղ ապրող մարդկանց ուղղված բարեգործության, օգնել պատերազմում հարազատների կորցրած մարդկանց: Կցանկանայի, որ ամբողջ աշխարհում լիներ խաղաղություն: Բոլորն են արժանի ապրել առանց խնդիրների: Այդ մասին իսպանական Marca-ի հետ զրույցում ասել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը Դորտմունդի «Բորուսիայից» տեղափոխվել է անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»: «Հորս մահը հսկայական կորուստ էր ընտանիքիս եւ ինձ համար: Շատ կցանկանայի, որ նա մեզ հետ լիներ: Ես վստահ եմ, որ նա կպարտանար իմ նվաճումներով: Հորս խաղը տեսել եմ տեսագրություններով: Կարծում եմ՝ ունենք խաղաոճի նմանություն: Իսպաներեն չգիտեմ, բայց կցանկանայի սովորել 7-րդ լեզուն: Իսպանիայի լիգան ուժեղագույններից մեկն է: Երբեք չես կարող կանխատեսել կարիերայիդ ընթացքը: Մի օր էլ կարող է հայտնվեմ Իսպանիայում: Զիդանը եղել է իմ կուռքը: Մանկությունից հիացել եմ նրա խաղով: Իհարկե, կցանկանայի աշխատել նրա հետ, եթե այդպիսի հնարավորություն լիներ: Ժամանակակից ֆուտբոլը պահանջում է մեծ պրոֆեսիոնալիզմ եւ համառ աշխատանք: Ես իմ կյանքը նվիրել են ֆուտբոլին: Հաջողության համար պետք է տաղանդ եւ կարգապահություն: Շատ եմ սիրում խաղալ փլեյմեյքերի դիրքում: Այն թույլ է տալիս ամբողջությամբ դրսեւորել իմ կարողությունները: Տուխելը հրաշալի է մարզիչ է եւ գերազանց ստրատեգ: Նա ունի խաղի բացառիկ փիլիսոփայություն: Ուրախ է նրա խաղաոճով հանդես գալը: Դա է իմ հաջողության գրավականը: Ես շնորհակալ եմ նրան»,- ասել է Հենրիխ Մխիթարյանը: Հիշեցնենք, որ «Բորուսիան» արդեն հաստատել է հայ ֆուտբոլիստի հեռանալը, սական «Մանչեսթեր Յունայթեդը» 27-ամյա խաղացոցի հետ պայմանագիր դեռ չի կնքել:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02