ARM | RUS |

18 թիմ մասնակցության հայտ է ներկայացրել. Ա. Նազարյանը՝ Ա լիգայի և Ադրբեջանի արձագանքի մասին

19.04.18 | 18:02

Ավարտվեց Բասկետբոլի Ա լիգայի 2017-2018 թթ. խաղարկությունը, որտեղ հաղթող հռչակվեց «Արցախ» ակումբը: Ա լիգայի երկրորդ հորիզոնականը զբաղեցրեց «Արթիկը», իսկ լավագույն եռյակը եզրափակեց Երևանի «Ուրարտուն»: Կանոնավոր առաջնությունում էլ հաղթող ճանաչվեց «Ուրարտու» ակումբը, իսկ Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճեց «Արթիկը»: Տեղի ունեցած մրցաշարը նշանակալի իրադարձություն կարելի է համարել: Տևական ժամանակ մեր երկրում չէր անցկացվել բասկետբոլի կանոնավոր առաջնություն: Հայաստանի ազգային հավաքականի հաջող ելույթները միջազգային ասպարեզում և Ա լիգայի առաջնությունը մեր երկրում բասկետբոլային իրական բում են առաջացրել:

Ավարտված առաջնության և հետագա ծրագրերի մասին «Առաջին լրատվական»-ը զրուցել է Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արթուր Նազարյանի հետ:

– Ինչպե՞ս կգնահատեք ավարտված Ա լիգան, որը աննախադեպ երևույթ էր հայկական բասկետբոլում:

– Հաշվի առնելով, որ Ա լիգան անցկացվում էր առաջին անգամ, արդյունքները տպավորիչ են և հուսադրող: Հայաստանում ձևավորվում է բասկետբոլային մշակույթ, ինչը թույլ կտա հետագայում ավելի մասսայականացնել մարզաձևը: Շատ ուրախալի էր, որ եզրափակիչում հայտնվեցին ոչ երևանյան թիմեր, ինչը փաստում է, որ մարզերում ևս բասկետբոլը մեծ զարգացում կարող է ապրել: Ցանկացած մարզաձևի առաջնություն, որը կենտրոնացած լինի միայն Երևանի վրա, դատապարտված է անհաջողության: Եզրափակիչ խաղերին մի քանի հարյուր հանդիսականներ էին եկել Արթիկից և Արցախից, ինչը Ա լիգայի գլխավոր ձեռքբերումն է: Բասկետբոլն առանց հանդիսականների հնարավոր չէ պատկերացնել:

– Հայկական ակումբների մակարդակը թո՞ւյլ է տալիս մասնակցել եվրագավաթների խաղարկություններին:

– Այս պահին՝ ոչ: Եվրագավաթներին հիմնականում մասնակցում են 1 մլն դոլարից ավելի բյուջե ունեցող թիմեր, իսկ հայկական թիմերը տարեկան ծախսում են 35-60 հազար ԱՄՆ դոլար: Բացի այդ, եվրագավաթներին մասնակցող թիմերը բավական երկար ճանապարհ են անցել, ունեն սեփական կադրեր: Մեզ համար դեռ վաղ է խոսել եվրագավաթների մասին:

– «Արցախի» հաղթանակը բուռն արձագանք է ստացել Ադրբեջանում, որտեղ կարծում են, որ տեղի ունեցածը օրինականությունից դուրս է:

– Այդ հարցին բազմիցս անդրադարձել ենք՝ նշելով, որ Ա լիգան սիրողական և անկախ մրցաշար է, որին կարող է մասնակցել ցանկացած թիմ: Բնականաբար, մենք լավ տիրապետում ենք ՖԻԲԱ-ի կանոնադրությանը և թույլ չենք տա, որ խախտվեն գործող օրենքները:

Ինչպիսի՞ն կլինի Ա լիգայի հաջորդ առաջնությունը:

– Մասնակցել ցանկանում են շատերը, և առաջիկայում կքննարկվեն ստացված հայտերը: Ա լիգայի նախագահ Արա Պողոսյանն առաջիկա օրերին հանդիպումներ կունենա ակումբների հետ, ապա կկայանա ընդհանուր ժողով, որտեղ կքննարկվեն հաջորդ մրցաշրջանին առնչվող հարցեր: Ամենայն հավանականությամբ Ա լիգային կմասնակցեն 8-10 թիմեր:

– Այս պահին կան ձևավորված թիմեր, որոնք չեն մասնակցել ավարտված մրցաշարին:

– Ընդհանուր առմամբ 17-18 հայտ է եկել, որոնցից 2-ը՝ Լիբանանից, 1-ը՝ Իրանից և 1-ը՝ Ռուսաստանից: Բոլորն էլ հայկական կազմակերպություններ են, որոնք ցանկանում են Հայաստանում բասկետբոլային ակումբներ հիմնել: Մինչև հունիս պարզ կդառնա, թե ովքեր են ի վիճակի մասնակցել Ա լիգային, իսկ ովքեր՝ ոչ, քանի որ միայն հայտ ներկայացնելը շատ քիչ է:

– Կա՞ն մարդիկ և կազմակերպություններ, որոնք աջակցում են Ա լիգային:

– Լիգան գլխավոր հովանավոր չունի, ինչը բարդացնում է աշխատանքները: Հեռարձակումները իրականացվում են «Վիվարո»-ի աջակցությամբ: Մրցավարներին և վիճակագրության աշխատակիցներին հունվարից վճարում է ֆեդերացիան: Ա լիգայի առաջնային նպատակը պետք է դառնա գլխավոր հովանավոր գտնելը, որը թույլ կտա առաջընթաց գրանցել: Նման լիգաներն առանց գլխավոր հովանավորի երկար կյանք չեն կարող ունենալ: Տեղյակ եմ, որ Ա լիգայի ղեկավարությունը ներկայումս բանակցում է մի քանի ընկերությունների հետ:

Հ.Գ.-Մրցաշարի լավագույն խաղացողներն են՝

Պաշտպան – Էդգար Բաբայան (Ուրարտու)

Խաղարկող – Ալեքսա Սիմովիչ (Արցախ)

Կենտրոնական – Արման Հակոբյան (Արթիկ)

Թեթև հարձակվող- Ալբերտ Թադևոսյան (Արցախ)

Ծանր հարձակվող – Անդրեյ Կոնստանտինով (Արթիկ)

MVP-ն բաժին հասավ Ալբերտ Թաևոսյանին «Արցախ» ակումբից:


Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

16:22

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են արտոնագրից

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են...

16:04

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում արտահանումներ կլինեն Ադրբեջան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում...

13:25

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման...

13:18

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է...

11:09

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի...

10:48

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է...

10:24

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․ Աբրահամյան

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․...

10:05

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը....

18:18

Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով ձերբակալվել են մի խումբ անձինք....

14:29

Կանդազը հացադուլ է հայտարարել

Կանդազը հացադուլ է հայտարարել

14:18

Ինչո՞ւ է հայերենին փայլուն տիրապետող Մուստաֆաևը 40 տարի անց եկել Երևան․ video

Ինչո՞ւ է հայերենին փայլուն տիրապետող Մուստաֆաևը 40 տարի անց եկել Երևան․...

14:10

Որոշակի պայմանների դեպքում TRIPP նախագիծը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է. Թաթոյան

Որոշակի պայմանների դեպքում TRIPP նախագիծը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է....

13:44

Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է. aysor.am

Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է. aysor.am

13:31

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Նելլի Դավթյան

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Նելլի...

13:26

Պետությանը վերադարձվել է 124 անշարժ գույք. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2025 թվականի հաղորդումը

Պետությանը վերադարձվել է 124 անշարժ գույք. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2025...

13:16

ԲՀԿ-ում քննարկել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթները (Տեսանյութ)

ԲՀԿ-ում քննարկել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթները...

13:01

Ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները

Ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների...

12:44

Շուկայում հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՇՎՏՄ

Շուկայում հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՇՎՏՄ

12:17

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է` Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է` Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ Շահին Մուստաֆաևի...

11:53

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44