«Փաստ» թերթը գրում է. ՀՀ քննչական կոմիտեն «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» նոր նախագիծ է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Օրենքի նախագծով առաջարկվում է հնարավորություն տալ ոստիկանության ծառայողներին ու ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողներին անձնական նախաձեռնությամբ ոստիկանությունում ծառայությունից ազատվելիս ու հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ծառայության անցնելիս չվճարել իրենց ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերը:
Նախագծի հիմնավորման մեջ ընդգծվել է, որ «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի 40–րդ հոդվածը սահմանում է այն դեպքերը, երբ ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը պարտավոր են փոխհատուցել իրենց ուսման և վերապատրաստման համար պետության կողմից կատարված ծախսերը և այն դեպքերը, երբ նրանք չեն հատուցում այդ ծախսերը:
«Մինչդեռ, գործնականում լինում են բազմաթիվ դեպքեր, երբ ոստիկանության ծառայողը ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո, մինչ հինգ տարի ծառայելը, ազատվում է ոստիկանությունում ծառայությունից՝ ցանկանալով աշխատանքի անցնել իրավապահ այլ մարմիններում, մասնավորապես՝ հետաքննության, նախաքննության մարմիններում, դատախազությունում և դատական մարմիններում ու կանգնում է իր ուսման և վերապատրաստման համար կատարված ծախսերի վճարման փաստ առաջ»,– նշվում է նախագծում:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02