Կորեայի Հանրապետության եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների հանդիպումը, որը ծրագրված Է ապրիլի 27-ին, կարող Է նոր դարաշրջանի սկիզբ դառնալ երկու երկրների պատմության մեջ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՏԱՍՍ-ը, ասված Է Հարավային Կորեայի ԱԳ նախարար Կան Գյոն Հվայի տեսաուղերձում, որը ապրիլի 23-ին հրապարակվել Է արտաքին քաղաքական գերատեսչության Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Ցանկանում եմ՝ բոլորն իմանան, որ այս պահին կերտվում Է Կորեական թերակղզու նոր պատմությունը»,-ընդգծել Է Կան Գյոն Հվան: «Երկու երկրների ղեկավարները միջկորեական գագաթնաժողովում կհանդիպեն ապրիլի 27-ին: Հարավային Կորեայի նախագահ Մուն Չժե Ինը Կիմ Չեն Ընին կողջունի Փհանմունջոմի հարավային կողմում: 70 տարվա ընթացքում առաջին անգամ Հյուսիսի գերագույն ղեկավարը կլինի Հարավային Կորեայում, եւ դա կլինի երկու կողմերի ղեկավարների պատմության մեջ երրորդ հանդիպումը»,-ընդգծել Է նախարարը:
«Դա կլինի հիրավի պատմական իրադարձություն, որը կարող Է վերջապես կայուն խաղաղություն բերել Կորեական թերակղզի եւ դրանով իսկ կատարել մեր ազգի նվիրական երազանքը»,-հավելել Է Կան Գյոն Հվանը: Հարավային Կորեայի նախագահի վարչակազմի պաշտոնական ներկայացուցիչը ապրիլի 23-ին լրագրողներին հայտարարել Է, որ Կորեայի Հանրապետության նախագահ Մուն Չժե Ինի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի մասնակցությամբ գագաթնաժողովը կսկսվի ապրիլի 27-ի առավոտյան եւ պաշտոնական ընթրիք կներառի Փհանմունջոմ սահմանային կետի հարավկորեական կողմում: Նրա խոսքով՝ համապատասխան պայմանավորվածությունը ձեռք Է բերվել կորեական երկու պետությունների ներկայացուցիչների՝ ապրիլի 23-ին անցկացված աշխատանքային բանակցություններում: «Հարավն ու Հյուսիսն ընդհանուր առմամբ աշխատանքային մակարդակով երկխոսության երեք փուլ են անցկացրել ապրիլի 27-ի գագաթնաժողովի արձանագրության, անվտանգության եւ ԶԼՄ-ներում դրա լուսաբանման հարցերի շուրջ: «Այսօր ձեռք բերվեց վերջնական համաձայնություն»,-նշել Է նա:
Վարչակազմի ներկայացուցիչը նաեւ հայտնել Է, որ ԿԺԴՀ-ն համաձայնել Է, որ երկու երկրների ղեկավարների հանդիպման մի մասը հեռարձակվի հեռուստատեսային ուղիղ եթերով: Այդ նպատակով հարավկորեացի լրագրողները մուտքի հնարավորություն կստանան Փհանմունջոմի հյուսիսային մաս:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02