Թուրքիայի քրդամետ ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» (HDP-ԺԴԿ) Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել: Գրում է «Էրմենիհաբեր»-ը:
Հայտարարության մեջ նշվում է, որ մարդկության դեմ կատարված հանցագործության հետ առերեսումը կարևոր քայլ կլինի հասարակությունում խաղաղություն հաստատելու համար:
Շեշտվում է, որ ապրիլի 24-ին նշվում է Մեծ եղեռնի՝ էթնիկ և կրոնական ցեղասպանության 103-րդ տարելիցը:
Հայտարարության մեջ հիշեցվում է, որ հայերի տեղահանությունը և կոտորածը սկսվել է 103 տարի առաջ ապրիլի 24-ին, երբ ավելի քան 200 մտավորականներ իրենց տներում ձերբակալվեցին ու աքսորվեցին:
«Այդ աքսորի և կոտորածի քաղաքականության հետևանքով այս տարածաշրջանում բնակվող մյուս քրիստոնյա ժողովուրդներն էլ տուժեցին: Մենք, որպես ԺԴԿ, խոնարհվում ենք սպանված հայ, ասորի և պոնտացի հույների հիշատակի առջև»:
Կուսակցությունն ափսոսանք է հայտնել, որ երկիրն ամայացրած հանցագործության հետ առերեսվելու հարցում Թուրքիայի ժողովուրդները շատ են ուշացել, որի հետևանքների համար շատ ծանր են վճարում:
«Որպես Անատոլիայի հինավուրց ժողովուրդների թոռներ՝ կիսում ենք 103-ամյա վիշտը, ամոթը և մարդկային ողբերգությունը ամբողջ սրտով զգում ու հարգում ենք զոհերի հիշատակը»:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02