Մենք անում ենք ամեն ինչ, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի, կամ մոտեցվեն Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները՝ խաղաղ կարգավորմամբ կոնֆլիկտը հանգուցալուծելու համար: Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի խոսնակ Մարիա Զախարովան:
«Ինֆորմացիան, թե երբ և որտեղ պետք է անցնի հանդիպումը, եթե այն ծրագրված է, պետք է ներկայացնեն հակամարտող կողմերը: Ես կարող եմ ասել, որ ռուսական կողմն այս հարցում ունի մեկ նպատակ՝ հակամարտության արագ կարգավորում, որը ոչ միայն ձգձգվում է, այլև՝ հանգուցալուծում է պահանջում: Մենք անում ենք ամեն ինչ: Ակտիվ ջանքեր են գործադրում ՌԴ նախագահը, ՌԴ ԱԳ նախարարը և առհասարակ՝ արտաքին քաղաքական ենթակառուցվածքը, երկկողմանի, բազմակողմանի խողովակներով, Մինսկի խմբի շրջանակներում և այլն: Որովհետև մենք հասկանում ենք, որ հակամարտության կարգավորման երկարաձգման ամեն մի օր սպառնալիք է խաղաղ բնակիչներին»,- նշեց ՌԴ ԱԳ նախարարի խոսնակը:
Հարցին՝ արդյոք Սանկտ Պետերբուրգի հանդիպմամբ Ռուսաստանը փորձ չարե՞ց իր «ձեռքը վերցնել» հակամարտության կարգավորումը՝ խաղից դուրս թողնել Մինսկի խմբին, Մարիա Զախարովան չհամաձայնեց:
«Պետերբուրգի հանդիպումից առաջ բոլորը հայտնում էին իրենց մտավախությունը, որ Ռուսաստանը, ըստ էության, մոնոլոպոլացնում է կարգավորման գործըթնացը, չի ուզում դրան մասնակից դարձնել Մինսկի խմբին, բայց ինչպես ցույց տվեց հանդիպումը, բոլոր համանախագահները տեղեկացվել էին հանդիպման մասին, չէին զգում իրենց լուսանցքից դուրս: Մենք լավ հասկանում ենք՝ ՄԽ աշխատաոճը ու հարգանքով ենք մոտենում: Իսկ Պետերբուրգի հանդիպումն ամենևին նորարարություն չէր, այն կողմերի միջև երկխոսության ձևերից մեկն էր»,- նշեց խոսնակը:
Ինչ վերաբերում է Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման շուրջ նրա կողմից արված հայտարարության վերաբերյալ, կարծիքների, որ նացիզմի դրսևորում է արձանի տեղադրումը, Զախարովան հիշեցրեց, որ ինքը ՌԴ ԱԳՆ-ում մեկնաբանություն արել է ու զարմացած է, որ այն խեղաթյուրվել է լրագրողների կողմից:
«Մենք հարգում ենք, Հայաստանի հետ աշխատում ենք՝ նացիզմի հերոսացման դեմ, զգում ենք այս հարցում Հայաստանի թևն ու թիկունքը: Չի կարող լինել որևէ երկակի ստանդարտը ու Հայաստանի հետ աշխատանքն այս ուղղությամբ մենք գնահատում ենք արդյունավետ: Իսկ արձանի տեղադրման հետ կապված կարող եմ ասել, որ դա ՀՀ ներքին գործն է: Ես խնդրում եմ՝ իմ մեկնաբանությունը բառացի մեջբերել, չխեղաթյուրել, որ այն չաշխատի ի օգուտ նրանց, ովքեր Հայաստանի բարեկամները չեն»,– նշել է ՌԴ ԱԳ նախարարի խոսնակը։
Tert.am
12:10
11:23
11:21
10:02
09:59
11:49
11:35
11:07
11:02
10:37
10:17
10:02
15:19
15:05
14:46
14:37
14:13
13:53
13:37
13:07
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02