Քանի որ Ռուսաստանը Սանկտ Պետերբուրգում փորձեց ԵԱՀԿ-ին զուգահեռ առանձին միջնորդական առաքելություն իրականացնել, ԱՄՆ-ն որոշեց ավելի ակտիվ ներգրավվել ԼՂՀ կարգավորման գործընթացում. Tert.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ, Միջազգային և քաղաքական հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Աղասի Ենոքյանը՝ խոսելով վերջին շրջանում ԱՄՆ-ի՝ ԼՂՀ գործընթացում ակտիվ ներգրավվածության և Հայաստանի նկատմամբ ԱՄՆ-ի ուշադրության բարձրացման մասին:
Ըստ նրա՝ Ռուսաստանի ղեկավարության ակտիվությունը ԼՂՀ կարգավորման գործընթացում ԱՄՆ-ի համար շատ վտանգավոր է: Նա նշեց, որ Արևմուտքը ևս մտավախություն ունի, որ Ռուսաստանն իր սեփական պրոյեկտը կիրականացնի:
Աղասի Ենոքյանին հիշեցրինք Հայաստանի Նախագահի, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ Ջոն Քերիի՝ ԼՂՀ թեմայով հեռախոսազանգերի, սենատոր Մարկ Քիրքի՝ Լեռնային Ղարաբաղի քաղաքացիներին հումանիտար օգնություն ցուցաբերելու ցանկության մասին:
Քաղաքագետը համարեց, որ այդ գործընթացները ևս կապված են Սանկտ Պետերբուրգի հանդիպման հետ, երբ Ռուսաստանը փորձեց սկսել ԼՂՀ կարգավորման շուրջ առանձին գործընթաց:
Հարցին, թե ինչ դիրքորոշում պետք է ունենա Հայաստանը, ում հետ պետք է փորձի համագործակցել, Աղասի Ենոքյանը պատասխանեց. «Հայաստանը պետք է կարողանա իր դիրքորոշումը պահել. առաջին խնդիրը՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգության հարցի լուծումն է»:
Վերադառնալով հայ-ամերիկյան հարաբերություններին՝ Աղասի Ենոքյանը նկատեց, որ այստեղ որոշակի լավացում կա, բայց առանձնահատուկ փոփոխություններ չկան:
Դիտարկմանը, թե մեր տարածաշրջանում ու՞մ է վստահում ԱՄՆ-ն և փորձում համագործակցել, քաղաքագետը պատասխանեց. «Տարածաշրջանը Ամերիկայի համար բավականին կարևոր է: Այս տարածաշրջանը մոտ է Մերձավոր Արևելքին, մոտ է Ռուսաստանին: Այս տարածաշրջանը Սև ծովի արանքում է, այնպես որ տարածաշրջանի ամեն երկրի հետ լավ հարաբերություններ ունենալը ԱՄՆ-ի համար շատ կարևոր է: Թուրքիայի հետ հարաբերությունները բավական լարված են: Ամերիկան այս տարածաշրջանում առավել շատ համագործակցում է Վրաստանի հետ, Ադրբեջանի հետ էլ կապված, կարող եմ ասել, որ անընդհատ մարդու իրավունքներին վերաբերող խնդիրներն են բարձրաձայնվում»:
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44