«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ազգային ժողովն այսօր ընտրելու է ՀՀ վարչապետ: Բայց ԱԺ-ն վարչապետ է ընտրելու ոչ թե ՀՀԿ-ի՝ դեռ մեծամասնություն ունեցող և դե յուրե իշխանության ղեկին գտնվող ուժի թեկնածուին, այլ նրան, ում առաջադրել է ժողովուրդը, տվյալ դեպքում՝ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին (ավելին՝ ՀՀԿ-ն ներքաղաքական վերջին իրադարձությունների արդյունքում հրաժարվել է սեփական թեկնածու առաջադրելուց):
Արդեն Փաշինյանի օգտին կողմ քվեարկելու մասին հայտարարել են խորհրդարանական չորս ուժերից երեքը՝ ՀՅԴ-ն, «Ծառուկյան» և «Ելք» խմբակցությունները:
ՀՀԿ-ականները թեև հայտարարել են, որ չեն խոչընդոտի Փաշինյանի քվեարկությանը, բայց դեռևս չեն խոսում նրա օգտին քվեարկելու մասին:
Ինչպես պնդում են «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները` ՀՀԿ-ականները փորձելու են բոլոր հնարավոր տարբերակներով խոչընդոտներ հարուցել Փաշինյանի ճանապարհին: Հիմա եթե անգամ ՀՀԿ-ն կողմ քվեարկի Ն. Փաշինյանին, հետագայում մտադիր է ձախողել ԱԺ արտահերթ ընտրություններ անցկացնելու նրա նախաձեռնությունը:
Փաշինյանն առաջարկում է քաղաքական պայմանավորվածության համաձայն` չհաստատել կառավարության ծրագիրը, որպեսզի Սահմանադրության համաձայն` ԱԺ-ն իրավունքի ուժով լուծարվի: Սակայն ՀՀԿ-ականները ուզում են հաստատել Փաշինյանի բերած ցանկացած ծրագիր, միայն թե արտահերթ ընտրություններ տեղի չունենան: Իսկ իրենք ԱԺ-ում ունենալով խորհրդարանական մեծամասնություն` զանազան անհարմարություններ կստեղծեն Փաշինյանի կառավարության առաջ՝ չընդունելով կառավարության ներկայացրած նախագծերը, օրենքներ ընդունելով վարչապետի լիազորությունները սահմանափակելու մասին և այսպես շարունակ:
Ասել է թե՝ ՀՀԿ-ականները մտադիր են Հայաստանում ոչ միայն խորացնել քաղաքական ճգնաժամը, այլև ստեղծել սահմանադրական ճգնաժամ, երբ միմյանց դեմ կսկսեն պայքարել պետության երկու ճյուղերը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
15:23
15:09
14:55
14:43
14:29
14:14
14:07
13:57
13:56
13:41
13:22
13:08
10:58
10:46
10:22
10:03
20:55
20:33
17:46
17:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02