ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ։ Ինչպես տեղեկացնում է ԱԺ մամուլի ծառայությունը, ուղերձում ասվում է.
«Սիրելի հայրենակիցներ,
շնորհավորում եմ Սահմանադրության օրվա առթիվ:
Մենք՝ որպես ժողովուրդ, ունենք հին ու հարուստ պատմություն, սակայն մեր` որպես պետության պատմությունը դեռևս այդքան ստվարածավալ չէ: 20-րդ դարավերջից հայոց պետականության պատմությունը համալրվեց հագեցած ու հաղթական ժամանակահատվածով, իսկ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունը դարձավ կարևորագույն ուղեցույց այդ պատմության մեջ և պետականաշինության գործընթացում` այսօր էլ շարունակելով այդպիսին մնալ իր բոլոր փոփոխություններով հանդերձ:
Սահմանադրության ընդունումը՝ որպես նշանակալից իրադարձություն, տարեգրության առումով երկրի պատմության մի մասն է, սակայն այն իր առաքելությամբ և նշանակությամբ նաև պատմական փաստաթուղթ է: Մենք բոլորս ապրում ենք նրա տարածության մեջ, շարժվում ենք նրա նշած ճանապարհով, այդ թվում նաև նրանք, ովքեր մասամբ կամ ամբողջությամբ համաձայն չեն Սահմանադրության դրույթների հետ: Բայց Սահմանադրությունն ինքն է այդպիսի հնարավորություն ընձեռում` ամրագրելով ժողովրդավարական այն բոլոր սկզբունքներն ու ազատությունները, որոնք մարդուն, քաղաքացուն ազատորեն իրավունք են տալիս առաջնորդվել իր համոզմունքներին համապատասխան, իր խղճի, ըմբռնումների թելադրանքով:
Մի քանի ամիս առաջ Սահմանադրության մեջ կատարված շրջադարձային բարեփոխումների շնորհիվ մեր պետական ու հասարակական-քաղաքական կյանքում արմատական տեղաշարժեր են նախանշվել, մեր քաղաքացիներն ավելի մեծ հնարավորություն են ստացել ավելի ակտիվ ու լայն մասնակցություն ունենալ պետության կառավարմանը: Սա նշանակում է մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների ավելի լայն իրացում` դրանց բոլոր դրսևորումներով, ավելի ակտիվ ու նախաձեռնող հասարակություն, ավելի կուռ պետականություն: Համոզված եմ, որ այս պայմաններում միասին ավելի վստահ քայլեր ենք անելու մեր երկիրն ավելի ուժեղ և ավելի ժողովրդավար պետություն դարձնելու ճանապարհին:
Եվս մեկ անգամ շնորհավորելով Սահմանադրության օրվա առթիվ` մաղթում եմ ձեզ երջանկություն և բարեկեցություն, մեր երկրին` խաղաղություն և բարգավաճում»։
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44