Բանկային համակարգի զուտ շահույթը 2017-ին կազմել է 39.7 մլրդ դրամ՝ համեմատ 2016-ի վերջի դրությամբ արձանագրված 31.7 մլրդ դրամ ցուցանիշի: Ըստ ակտիվների (RoA) և ըստ կապիտալի (RoE) շահութաբերության ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 1.0 և 6.0 տոկոս՝ 2016-ի վերջի դրությամբ արձանագրված 0.9 և 5.8 տոկոսի համեմատ: Այս են վկայում Կենտրոնական բանկի 2017 թվականի տարեկան հաշվետվությունը, համաձայն որի՝ շահութաբերության աճին հիմնականում նպաստել է ակտիվների հնարավոր կորուստների պահուստին զուտ մասհանումների նվազումը:
«2017 թվականի վերջի դրությամբ առևտրային բանկերի ընդհանուր և ընթացիկ իրացվելիության նորմատիվային ցուցանիշները կազմել են համապատասխանաբար 32.1 և 141.7 տոկոս (նվազագույն սահմանաչափերը՝ համապատասխանաբար 15.0 և 60.0 տոկոս): Տարվա ընթացքում բարելավվել է բանկերի վարկային պորտֆելի վերադարձելիությունը: Չաշխատող վարկերի («հսկվող», «ոչ ստանդարտ», «կասկածելի» ռիսկային դասեր) տեսակարար կշիռն ընդհանուր վարկերում տարվա ընթացքում նվազել է 1.2 տոկոսային կետով և կազմել 5.5 տոկոս»,-ասված է հաշվետվության մեջ:
Ըստ ԿԲ տվյալների՝ աճել են նաև ֆինանսական համակարգի այլ մասնակիցների հիմնական ցուցանիշները: Մասնավորապես` վարկային կազմակերպությունների ընդհանուր կապիտալը տարվա ընթացքում ավելացել է 41.4 տոկոսով, պարտավորությունները` 3.5 տոկոսով, ակտիվները` 21.1 տոկոսով: Ապահովագրական համակարգի ընդհանուր կապիտալը նվազել է 1.1 տոկոսով, պարտավորություններն ավելացել են 11.2 տոկոսով, ակտիվները` 6.1 տոկոսով: Ներդրումային ընկերությունների ընդհանուր կապիտալն ավելացել է 51.9 տոկոսով, պարտավորությունները` 55.3 տոկոսով, ակտիվները` 54.8 տոկոսով: Ֆոնդի կառավարիչների կողմից կառավարվող պարտադիր կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվներն ավելացել են 67.0 տոկոսով և կազմել 105.6 մլրդ դրամ: Տարեվերջի դրությամբ կենսաթոշակային ֆոնդերի զուտ ակտիվներ/ՀՆԱ հարաբերակցությունը կազմել է մոտ 1.9 տոկոս:
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
10:02
12:44
12:17
11:49
11:22
11:04
10:33
10:04
18:34
18:34
18:16
18:02
13:56
12:17 10.09.26
10:04 10.09.26
11:22 11.09.26
11:49 10.09.26
11:22 10.09.26
10:33 10.09.26
11:04 10.09.26
11:03 11.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02