ARM | RUS |

Նոր սկանդալ հայկական ֆուտբոլում. Արարատ Հարությունյանը ցմահ զրկվել է ֆուտբոլից, «Շիրակ»-ից հանվել է 12 միավոր

05.05.18 | 20:08

Մայիսի 5-ին տեղի ունեցավ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեի հերթական նիստը` ՀՖՖ Կարգապահական կոմիտեի նախագահ Ռուբեն Սինոյանի նախագահությամբ: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՖՖ մամուլի ծառայությունից, նիստի ընթացքում քննարկվել է «Բանանց» ֆուտբոլային ակումբի դիմումը՝ կապված պայմանավորված խաղ կազմակերպելու հետ: Արդյունքում որոշում է կայացվել «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզիչ Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ, իսկ «Շիրակ»- տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության «Շիրակ» թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով:

Հայաստանի առաջնության 27-րդ տուրում մայիսի 5-ին «Շիրակ»-ը 2 անպատասխան գնդակ է ուղարկել «Բանանց»-ի դարպասը, «Ալաշկերտ»-ը 3:2 հաշվով հաղթել է «Արարատ»-ին, իսկ «Գանձասար-Կապան»-ը՝ 4:3 հաշվով «Փյունիկ»-ին:

48 միավոորով «Շիրակ»-ը գլխավորում է մրցաշարային աղյուսակը, որին 3 միավորով զիջում է «Ալաշկերտ»-ը: 41 միավորով երրորդ հորիզոնականում է «Գանձասար Կապան»-ը:

Ստորև ներկայացվում է ՀՖՖ կարգապահական կոմիտեի նիստի արձանագրությունը.

ՕՐԱԿԱՐԳ՝ Բանանց ՖԱ-ի դիմումի քննարկումը կապված պայմանավորված խաղի կազմակերպման հետ Հարցը ներկայացվեց Կոմիտեի նախագահ՝ Ռ.Սինոյանի կողմից: Նա հայտնեց, որ Բանանց ՖԱ-ն 04.05.2018թ. ՀՖՖ-ին ուղղված գրությամբ հայտնել է, որ Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոն 03.05.2018թ-ին դիմել է իրենց /դիմումը կից ներկայացված է/ և տեղեկացրել է, որ իրեն Շիրակ ՖԱ մարզիչ Արարատ Հարությունյանի կողմից առաջարկվել է իրականացնել պայմանավորված խաղի կազմակերպում 05.05.2018 թվականին կայանալիք ՀՀ Բարձրագույն խմբի Բանանց-Շիրակ հանդիպման ժամանակ: Համաձայն Էդվարդ Կպոդոի կողմից ակումբին ներկայացված դիմումի՝ Արարատ Հարությունյանի կողմից իրեն տրվել է նախնական 1000 ԱՄՆ դոլար կանխավճար, իսկ խաղի ընթացքում սխալներ թույլ տալու համար, որի հետևանքով Շիրակ ՖԱ-ն գոլեր կվաստակի, նրան խոստացվել էր ևս 4000 ԱՄՆ դոլար: Բանանց ակումբը գրությանը կից ներկայացրել է նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև եղած հեռախոսային զրույցի ձայնագրություններ, ինչպես նաև նրանց միջև եղած տեքստային հաղորդագրությունների պատճենները (screenshot նկարները): Նույն օրը ՀՖՖ-ի կողմից այդ մասին տեղեկացվել է Շիրակ ՖԱ-ն և առաջարկվել է ներկայացնել իրենց դիրքորոշումը հարցի վերաբերյալ: Շիրակ ՖԱ-ն 04.05.2018 թ.-ին ՀՖՖ-ին հասցեագրված գրությամբ հայտնել է, որ իրենց մոտ եղած տեղեկատվության համաձայն՝ Շիրակ ՖԱ-ի աշխատակից Արարատ Հարությունյանը կապ է հաստատել Բանանց ՖԱ-ի ֆուտբոլիստ Էդվարդ Կպոդոյի հետ՝ նախկինում կուտակված պարգևավճարների հետ կապված՝ հաշվի առնելով, որ նշված ֆուտբոլիստը 2017 թվականին հանդես է եկել Շիրակ ՖԱ-ի կազմում:

Ըստ Շիրակ ՖԱ-ի՝ հավանաբար, հենց այդ խոսակցության ընթացքում Արարատ Հարությունյանը, առանց նախապես տեղյակ պահելու ակումբի ղեկավարությանը, քննարկել է Կպոդոյի կողմից իր խաղով խաղի արդյունքի վրա ազդելու հարց: Ի հավելումն վերոնշյալի՝ ակումբը նույն գրությամբ փաստում է, որ ակումբի ոչ մի անդամ տեղյակ չի եղել Արարատ Հարությունյանի մտադրության մասին և տեղյակ լինելուն պես անպայման կկանխեր այն: Միաժամանակ ակումբը տեղեկացնում է, որ Արարատ Հարությունյանը նման կոպիտ խախտման համար որպես պատիժ հեռացվել է ակումբից: Նշված հարցը ներկայացվել է ՀՖՖ փորձագիտական կոմիտեին, որն էլ տվել է եզրակացություն այն մասին, որ՝ <Փորձագիտական կոմիտեն, ուսումնասիրելով Բանանց ՖԱ-ի գրությունը և դրան կից ներկայացված ֆուտբոլիստի (Էդվարդ Կպոդո) համապատասխան հայտարարությունը, ինչպես նաև ֆուտբոլիստի և Արարատ Հարությունյանի միջև հեռախոսազրույցի ձայնագրությունն ու դրա սղագրությունը, եկավ այն համոզման, որ Արարատ Հարությունյանն իր գործողություններով կատարել է ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված արարք: Ինչ վերաբերում է Շիրակ ՖԱ-ի այն պնդմանը, որ ակումբը տեղեկացված չի եղել իր աշխատակից Արարատ Հարությունյանի վերոնշյալ արարքի մասին, ապա փորձագիտական կոմիտեն եկավ այն համոզման, որ գործին կցված հեռախոսազրույցների ձայնագրությունները և սղագրություններն այլն են ապացուցում:

Բացի այդ, նման պայմաններում Շիրակ ՖԱ-ն ակնհայտորեն հանդիսանում էր իր աշխատակցի գործողությունների շահառուն և հետևաբար նաև պատասխանատուն>: Կարգապահական կոմիտեն նիստին հրավիրել էր նաև Արարատ Հարությունյանին, ով թեև չներկայացավ նիստին, սակայն հեռախոսակապով ներկայացրեց իր դիրքորոշումը հարցի վերաբերյալ, ինչն իր գիտությամբ նաև ձայնագրվում էր (կցվում է): Վերջինս, մասնավորապես, հայտնեց, որ իր խոսակցությունները ֆուտբոլիստի հետ կապված են եղել ֆուտբոլիստի ապագա հնարավոր տրանսֆերի կազմակերպման և նախկինում նրա հասանելիք պարգևավճարների հետ և որ ինքը որևէ գումար ֆուտբոլիստին խաղի արդյունքների վրա ազդելու համար չի տվել: Արարատ Հարությունյանն ընդհանուր առմամբ փորձեց ներկայացնել իրականությունն այնպես, որ խաղի արդյունքի վրա ազդելու առաջարկը եղել է ֆուտբոլիստի, այլ ոչ իր կողմից, և որին ինքն՝ ըստ էության չի մերժել, փորձել է օգտագործել առիթը, երևի սխալվել է, մեղավոր է: Կարգապահական կոմիտեի անդամների տարբեր հարցերին, փաստարկներին և ֆուտբոլիստի հետ իր իսկ խոսակցության սղագրության մեջբերումներին Արարատ Հարությունյանը տվեց ընդհանուր առմամբ իրարամերժ, անտրամաբանական, ոչ համոզիչ և փաստական ապացույցներին չհամապատասխանող պատասխաններ:

Համաձայն ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12 հոդվածի 1-ին կետի ` «1. Պայմանավորված խաղերի կազմակերպումը, մասնավորապես` Ֆուտբոլիստներին, մրցավարներին, մարզիչներին, թիմերի ղեկավարներին կամ ՀՖՖ հովանու ներքո անցկացվող պրոֆեսիոնալ (ոչ սիրողական) ֆուտբոլի մրցումների մյուս մասնակիցներին, կազմակերպիչներին և ֆուտբոլային այլ սուբյեկտներին անձամբ կամ միջնորդի միջոցով նրանց կամ որևէ այլ անձի համար դրամ, տարադրամ, գույք, գույքի նկատամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն խոստանալը կամ առաջարկելը կամ տրամադրելը կամ նույն անձանց կողմից ստանալը` այդ մրցումների արդյունքների վրա ազդելու նպատակով Պատժվում է Ֆիզիկական անձանց համար` – տուգանքով նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև հինգհազարապատիկ ՀՀ դրամի չափով – և/կամ որակազրկմամբ /ֆուտբոլիստի համար/ 1-ից մինչև 2 տարի ժամկետով – և/կամ որևէ ֆուտբոլային գործունեությամբ զբաղվելու արգելքով, 3 տարուց մինչև ցմահ ժամկետով: Իրավաբանական անձանց համար` – տուգանքով նվազագույն աշխատավարձի հինգհազարապատիկից մինչև տասնհինգհազարապատիկ ՀՀ դրամի չափով – և/կամ թիմի միավորների նվազեցմամբ 12 միավորի չափով – և/կամ նվաճած մրցանակներից զրկմամբ -և/կամ տվյալ առաջնության մասնակցությունից զրկմամբ 12 – և/կամ թիմին ավելի ցածր առաջնություն տեղափոխմամբ – և/կամ որևէ ֆուտբոլային առաջնությանը մասնակցելու /թիմեր ներկայացնելու/ արգելքով 1-ից մինչև 3 տարի ժամկետով:» Համաձայն ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետի` «2. Ֆուտբոլային սուբյեկտները պատասխանատվություն են կրում իրենց անդամների և իրենց կողմից ներգրավված այլ պաշտոնատար անձանց անվայել վարքի և իրենց ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կերպով կատարելու համար:»

Կարգապահական կոմիտեն արձանագրեց նաև, որ պայմանավորված խաղի արդյունքում իրական շահառուն Շիրակ ՖԱ-ն է և որ համաձայն Կարգապահական կանոնակարգի 3-րդ հոդվածի 2-րդ կետի վերջինս, որպես ֆոտբոլային սուբյեկտ՝ ևս պատասխանատվություն է կրում իր պաշտոնատար անձի կողմից կատարված արարքների համար: Արդյունքում, կարգապահական կոմիտեն, մանրամասն քննելով գործին կցված բոլոր ապացույցները ինչպես առանձին-առանձին, այնպես էլ համակցության մեջ՝ եկավ այն համոզման, որ իրականում տեղի է ունեցել ՀՀ Բարձրագույն խմբի 2017-2018թթ մրցաշրջանի 27-րդ մրցափուլի Բանանց-Շիրակ թիմերի միջև 05.05.2018թ-ին կայանալիք հանդիպման արդյունքների վրա ազդելու նպատակով պայնավորված խաղի կազմակերպում / ՀՖՖ Կարգապահական կանոնակարգի 12 հոդվածի 1-ին կետ/ և որ պայմանավորված խաղի կազմակերպան գործընթացի մեջ անմիջականորեն ներգրավված է եղել Շիրակ ՖԱ-ի մարզիչ Արարատ Հարությունյանը: Ելնելով վերոգրյալներից՝ կարգապահական կոմիտեն միաձայն որոշեց. 1. Արարատ Հարությունյանին ցմահ արգելել զբաղվելու որևէ ֆուտբոլային գործունեությամբ: 2. Շիրակ ՖԱ–ին տուգանել նվազագույն աշխատավարձի յոթհազարապատիկի չափով և ՀՀ Ֆուտբոլի բարձրագույն խմբի ընթացիկ առաջնության Շիրակ թիմի արդյունքները նվազեցնել 12 միավորով: 3. Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՖՖ բողոքարկման կոմիտե այն ստանալու պահից յոթ օրվա ընթացքում:


Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

Գոռ Դավթյանը նշանակվել է Աբովյանի քննչական բաժնի պետ

16:22

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են արտոնագրից

ՔԿՀ հաղորդագրությունից հետո փաստաբանին զրկել են...

16:04

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում արտահանումներ կլինեն Ադրբեջան

Հայաստանի ու Ադրբեջանի միջև արդեն գործարարների խմբերով է հանդիպում տեղի ունենում. առաջիկայում...

13:25

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման աշխատանքից հեռացնելու եմ. Փաշինյան

Իմ մասնակցությամբ միջոցառումներին, եթե որևէ պաշտոնյա վարչական ռեսուրս օգտագործի, առանց քննարկման...

13:18

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է հիվանդանոց

Մխչյանում բախվել են 2 «Opel»-ներն ու «ՎԱԶ 2114»-ը. հղի կինը տեղափոխվել է...

11:09

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի հանդիպումը

ԵՄ-ն ողջունում է երեկ Կարսում կայացած Հայաստան-Թուրքիա երկկողմ աշխատանքային խմբի...

10:48

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է արդիական

Գագիկ Ծառուկյանի՝ 0 %-ով գյուղվարկերի մասին առաջարկը եղել և մնում է...

10:24

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․ Աբրահամյան

Օնիկ Գասպարյանը կոնտակտ էր փնտրում ոչ թե հանրության կամ նրա առանձին խմբերի հետ, այլ՝ իշխանության․...

10:05

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը. պաշտոնական

Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը....

18:18

Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով ձերբակալվել են մի խումբ անձինք. Հակակոռուպցիոն կոմիտե

Ընտրակաշառք ստանալու և բարեգործության արգելքը խախտելու դեպքերով ձերբակալվել են մի խումբ անձինք....

14:29

Կանդազը հացադուլ է հայտարարել

Կանդազը հացադուլ է հայտարարել

14:18

Ինչո՞ւ է հայերենին փայլուն տիրապետող Մուստաֆաևը 40 տարի անց եկել Երևան․ video

Ինչո՞ւ է հայերենին փայլուն տիրապետող Մուստաֆաևը 40 տարի անց եկել Երևան․...

14:10

Որոշակի պայմանների դեպքում TRIPP նախագիծը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է. Թաթոյան

Որոշակի պայմանների դեպքում TRIPP նախագիծը խաղաղության ապահովման իրական պայմանագիր է....

13:44

Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է. aysor.am

Ադրբեջանի պատվիրակությունն Աղվերանում է. aysor.am

13:31

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Նելլի Դավթյան

«Կապույտ անձնագրերը» ուժի մեջ են լինելու մինչև դրանց վավերականության ժամկետի ավարտը. Նելլի...

13:26

Պետությանը վերադարձվել է 124 անշարժ գույք. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2025 թվականի հաղորդումը

Պետությանը վերադարձվել է 124 անշարժ գույք. Աննա Վարդապետյանը ներկայացրել է Դատախազության 2025...

13:16

ԲՀԿ-ում քննարկել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթները (Տեսանյութ)

ԲՀԿ-ում քննարկել են «Առաջարկ Հայաստանին» նախընտրական ծրագրի հիմնական դրույթները...

13:01

Ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների գողությունները

Ոստիկանները բացահայտել են ավտոհայելու ապակիների...

12:44

Շուկայում հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՇՎՏՄ

Շուկայում հայտնաբերվել է թունավոր խաղալիք. ՇՎՏՄ

12:17

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է` Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ Շահին Մուստաֆաևի գլխավորությամբ

ՀՀ ԱԳՆ-ն հաստատում է` Հայաստան է ժամանել Ադրբեջանի պատվիրակությունը՝ Շահին Մուստաֆաևի...

11:53

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44