Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագրիկ Ծառուկյանը հյուրընկալել էր բասկետբոլի Եվրոպայի փոքր երկրների առաջնության չեմպիոն Հայաստանի հավաքականի անդամներին և մարզչական շտաբի անդամներին:
ՀԱՕԿ նախագահն անձամբ բոլոր բասկետբոլիստների ծանոթացրեց Օլիմպիավանի ենթակառուցվածքներին, պատմեց յուրաքանչյուր կառույցի մասին:
Ողջունելով մարզիկներին և ներկաներին՝ ՀԱՕԿ նախագահը մասնավորապես ասաց.
«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ հաջող ելույթի կապակցությամբ: Շատերը չէին հավատում, բայց դուք մասնակցեցիք ու հաղթեցիք: Որպես մարզական ձեռքբերում` ունեցանք առավելագույնը: Ես շնորհավորում եմ ձեզ ու շնորհակալություն եմ հայտնում, որ մեր երկրի պատիվը բարձր պահեցիք: Պետությունները միջազգային ասպարեզում հեղինակություն ձեռք են բերում նաև այսպես` քայլ առ քայլ, հաջող հանդես գալով: Սկզբում մի հաղթանակ, հետո` մյուսը, հետո` երրորդը ու տեսնում ես, որ քո երկրին արդեն ուրիշ կերպ են վերաբերվում: Եվ հարգանքն է մեծանում և հեղինակությունը: Այս հավաքականի կազմում հանդես են գալիս աշխարհի տարբեր երկրներում բնակվող մեր հայրենակիցները և ոչ միայն: Մենք տարբեր մարզաձևերում ունենք հայազգի լավ մարզիկներ, մարզիչներ, սպորտային բնագավառի մասնագետներ: Սա հարստություն է: Ձեր այս հաղթանակը կարևորվում է նաև այն առումով, որ դուք ապացուցեցիք, որ հայերը կարող են նաև թիմային մարզաձևերում հաղթանակ տոնել, կոտրեցիք այն կարծրատիպը, թե միայն մենապայքարային մարզաձևերում ենք մենք ուժեղ: Հասկանալի է, որ հետագա ելույթների, հաջողությունների համար մեր թիմին պետք է աջակցություն: Ես պատրաստ եմ դա անել: Եվ մենք միասին կունենանք նոր հաջողություններ: Ձեր հաջողությունը շատ տեղին էր, ճիշտ ժամանակին: Թող տարոսը լինի մեր օլիմպիական թիմին, որը շատ ուժեղ է ու մեր բոլոր մարզիկները պատրաստ են պայքարի: Աստված մեզ բոլորիս պահապան»,-ասաց ՀԱՕԿ նախագահը:
Բասկետբոլի Հայաստանի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը շնորհակալություն հայտնեց ՀԱՕԿ նախագահին մեծ աջակցության, ոգևորության և անդընդմեջ բասկետբոլի կողքին լինելու համար:
«Երբ մենք սկսում էինք թիմը ձևավորել և իմացանք, որ Դուք մեր կողքին եք և աջակցելու եք մեզ, շատ ոգևորվեցինք: Շնորհակալ ենք: Ցանկանում եմ ասել, որ այս հաղթանակից ոգևորված՝ մեր բասկետբոլիստներից շատերը, այդ թվում նաև հավաքականի մարզիչ Տիգրան Գյոկչյանը, ցանկություն հայտնեցին մնալ և շարունակել մարզվել Հայաստանում: Վստահ եմ, որ միշտ կվայելենք Ձեր աջակցությունը: Եվս մեկ անգամ՝ շնորհակալություն»,-ասաց Պողոսյանը:
Բասկետբոլի Հայաստանի հավաքականի ավագ՝ Զարեհ Զարգարյանը Եվրոպայի փոքր երկրների առաջնության գավաթը հանձնեց ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին, հավաքականի մարզիչ՝ Տիգրան Գյոկչյանը փոխանցեց ոսկե մեդալը և հավաքականի անդամների ստորագրությամբ գնդակ: Պարգևներն իրենց ուրույն տեղը գտան Օլիմպավանի թանգարանում:


20:53
20:46
20:36
20:19
20:12
19:03
21:12
19:55
19:30
19:27
19:15
19:10
19:08
18:48
18:33
18:18
09:28
09:02
15:32
14:43
20:53 03.05.26
19:08 02.05.26
21:12 02.05.26
19:03 03.05.26
19:10 02.05.26
20:19 03.05.26
19:15 02.05.26
18:18 02.05.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | |||||
| 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | |
| 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | |
| 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | |
| 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | |
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44