Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի կողմից ստեղծված Արտաքին հետաքննության մարմնի՝ Ադրբեջանի կողմից իրականացրած կոռուպցիայի վերաբերյալ զեկույցի հրապարակումից հետո, Եվրոպական կառավարությունները պահանջում են պատժամիջոցներ կիրառել օրենսդիրների նկատմամբ:
Ներկայումս Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեում նախագահող Դանիայի արտաքին գործերի նախարար Անդերս Սամուելսենը հղած նամակում կոռուպցիոն սկանդալը բնութագրել է «խորապես մտահոգիչ» ու կոչ է արել վեհաժողովին գործել «անհապաղ ու խիստ»:
Ինչպես գրում է The New York Times-ը, Սամուելսենը նշել է, որ մտահոգիչ է, որ կան շարունակական ջանքեր մի փոքր խումբ պատգամավորների կողմից շեղել ուշադրությունը զեկույցից: Սամուելսենը զգուշացրել է, որ եթե խորհրդարանական վեհաժողովը անհապաղ չգործի, ապա Եվրոպական երկրների նախարարները «համապատասխան քայլեր կձեռնարկեն»:
Ինչպես գրում է The New York Times-ը, այս սկանդալը սպառնում է դառնալ Եվրոպական ինստիտուտի նկատմամբ վստահության ամենամեծ փորձությունը. մտահոգությունները, թե ինչպես է Ադրբեջանն օգտագործում իր անդամակցությունը Եվրոպայի խորհրդին, եղել են տարիներ շարունակ:
Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին հրապարակեց ԵԽԽՎ-ում 2017թ․-ի հունվարին ստեղծված Արտաքին հետաքննության մարմնի զեկույցը, որն ուսումնասիրում էր ԵԽԽՎ-ում վերջին տարիներին լայն տարածում գտած կոռուպցիան։
Հետաքննության ընթացքում, որն իրականացնում էին ԵԽԽՎ կողմից նշանակված ՄԻԵԴ նախկին 3 դատավորները, ձեռք է բերել բազում փաստաթղթեր, հարցումներ է կատարել 50-ից ավելի վկաների, նախկին ու ներկա ԵԽԽՎ անդամների, ԵԽ քարտուղարության ներկայացուցիչների, դեսպանների շրջանում։ Այս ամենի արդյունքում կազմվել է մոտ 200 էջանոց զեկույց, որի մեծ մասը վերաբերում է Ադրբեջանին, թե ինչպես է վերջինս ԵԽԽՎ-ում իրականացրել լոբբիստական աշխատանքներ, առձեռն գումարով կաշառել պատգամավորներին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար։
Այս ողջ հետաքննության ընթացքում ձեռք բերված փաստերը մանրամասնորեն ներկայացվել է՝ առանձին պատգամավորների իրականացրած խախտումներով, որոնք կներկայացնենք առանձին-առանձին, որոնց թվում են Ադրբեջանի պատգամավորները, ներկայումս պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը, ԵԽԽՎ նախկին նախագահ Պեդրո Ագրամունտը, Ռոբերտ Ուոլտերը, Միլիցա Մարկովիչը, Լուկա Վոլոնտեն ու մի շարք պատգամավորներ:
Հետաքննությունը պարզել է, որ ԵԽԽՎ-ում գործել է մարդկանց մի խումբ, որը գործել է ի շահ Ադրբեջանի։ Զեկույցում ներառված պատգամավորների վերաբերյալ ԵԽԽՎ-ն առանձին որոշումներ է կայացնելու ու սահմանելու համապատասխանաբար պատժամիջոցներ:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02