Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Եվրոպայի հարցերով նախարար Ալան Դանքնը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և գոհունակություն հայտնել, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների միջոցով: Նախարարի շնորհավորական ուղերձում, մասնավորապես ասված է.
«Ուրախ եմ, որ Հայաստանում քաղաքական իրավիճակը հանգուցալուծվել է բանակցությունների և խորհրդարանական գործընթացի միջոցով և շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին Հայաստանի նոր վարչապետ ընտրվելու կապակցությամբ Շնորհիվ բոլոր ներգրավված կողմերի՝ վերջին երեք շաբաթների ընթացքում տեղի ունեցած իրադարձությունները ծավալվեցին խաղաղ ճանապարհով և հիմնականում առանց միջադեպերի: Կարևոր է, որ բոլոր կողմերի ցուցաբերած զսպվածությունը և հմուտ կառավարումը շարունակվի, և քաղաքական գործընթացն առաջ ընթանա՝ հիմնվելով ամուր սահմանադրական և իրավական հիմքերի վրա:
Վերջին 12 ամիսների ընթացքում Հայաստան կատարած իմ երկու այցելությունների ընթացքում ես անձամբ եմ ծանոթացել երկրի հարուստ պատմությանը և մեծ ներուժին: Իմ հանդիպումների ընթացքում ես հատկապես տպավորվել եմ այն երիտասարդներով, որոնք վճռական են կերտելու Հայաստանի պայծառ ապագան: Միացյալ Թագավորությունը, որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, պատրաստ է աջակցել ժողովրդավարության ամրապնդման, լավ կառավարման և հավասար տնտեսական հնարավորությունների բարելավման իր ջանքերին»:
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
16:11
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02