Հեռախոսազրույց է տեղի ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ջոն Քերիի և ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջև: Լավրովը հուլիսի 4-ին Հայաստանում էր, իսկ Քերին այսօր ժամանում է Վրաստան: Սակայն երկու արտգործնախարարների հեռախոսազրույցում որևէ խոսք չի եղել կովկասյան խնդիրների մասին: Մասնավորապես, օրինակ, Ղարաբաղյան խնդրի մասին: Մի բան, որը կարծեք թե բացառիկ է վերջին երկու-երեք ամիսներին նրանց հեռախոսազրույցների համար:
Ապրիլյան պատերազմից հետո Քերին ու Լավրովը սկսել են հաճախ հեռախոսազրույց ունենալ, և դրանցում, որպես կանոն, մշտապես շոշափվել է Ղարաբաղյան կարգավորումը: Այս անգամ, սակայն, համենայն դեպս այդ հեռախոսազրույցի մասին հաղորդագրության մեջ, որևէ խոսք չկա, որ երկու կողմը քննարկել են այդ հարցը: Նրանք խոսել են Ուկրաինայի խնդիրների մասին: Կասկած չկա, որ առնվազն այդ համատեքստում կարող էր շոշափված լինել նաև Ղարաբաղյան խնդիրը, կովկասյան քաղաքականությունն ընդհանրապես, սակայն այն, որ դա տեղ չի գտել զրույցի մասին հաղորդագրության մեջ, արդեն իսկ ուշագրավ է: Հատկապես այն ֆոնին, որ մի արտգործնախարարը՝ Լավրովը, օրերս էր Երևանում, իսկ մյուսը՝ Քերին, այսօր ժամանում է Վրաստան:
Նշանակու՞մ է սա արդյոք, որ կովկասյան մասով կողմերի գործողությունները ընթանում են համակարգված, և չկան տարընթերցումներ, որոնք արժանի են հանգամանալից և ուղղակի քննարկման: Թե՞ Ղարաբաղյան գործընթացը թևակոխում է իսկապես մի փուլ, որտեղ համընդհանուր կանոն է դառնում լռությունը, ինչը կարող է նշանակել, որ ներկայիս գործընթացը կա՛մ կրում է որոշակի ընթացակարգային բնույթ և զուրկ է որևէ կոնկրետ առարկայից և ըստ այդմ լռությունն այդ դատարկությունը քողարկելու միջոց է, կա՛մ քննարկվում են իսկապես կարևոր հարցեր, որոնք պաշտպանվում են լռությամբ:
Թե հատկապես որ տարբեակի հետ գործ ունենք իրականում, բնականաբար, շատ դժվար է ասել: Սակայն ակնհայտ է նաև, որ Ղարաբաղյան գործընթացը տեղավորվում է առավել լայն աշխարհաքաղաքական արեալում, հետևաբար այն կարող է չափվել ոչ միայն զուտ ղարաբաղյան ձևաչափում տեղի ունեցող զարգացումներով, այլ նաև հարակից գործընթացներով: Օրինակ, այդ իմաստով կարող է ավելի մեծ նշանակություն ունենալ իսրայելի վարչապետի նախատեսվող այցերը Ղազախստան ու Ադրբեջան, քան Քերիի և Լավրովի մեկ առանձին վերցրած հեռախոսազրույցը:
Ավելորդ է ասել ռուս-թուրքական հաշտության գործընթացի մասին: Բնականաբար, առանցքային նշանակություն կարող է ունենալ ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովը, որը մեկնարկում է մի քանի օրից, և որտեղ, ըստ երևույթին, կուրվագծվի Արևմուտք-Ռուսաստան փոխհարաբերությունների առաջիկա երկամյա վեկտորն ու ենթադրվող բնույթը, ինչը, բնականաբար, իր ազդեցությունն է թողնելու նաև ղարաբաղյան գործընթացի վրա:
Այստեղ առանցքային է դառնում նաև Հայաստանի խնդիրն ընդհանրապես, քանի որ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին ընդառաջ Հայաստանը վավերացնում է հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագիր, ինչով ըստ էության մեծացնում է ռուսական ռազմական ներկայացվածությունը տարածաշրջանում: Վարշավայում Հայաստանը կփորձի վերականգնե՞լ հավասարակշռությունը ՆԱՏՕ-ի հետ հարաբերություններում որևէ քայլի միջոցով, թե՞ Հայաստանի քայլը վարշավյան գագաթնաժողովից առաջ կդիտարկվի ՆԱՏՕ-ի մարտահրավերների շարքում: Դեռևս կարծեք թե պարզ չէ նաև, թե Երևանն ի՞նչ մակարդակով է մասնակցելու վարշավյան գագաթնաժողովին՝ գնալո՞ւ է Սերժ Սարգսյանը, թե ոչ: Դրանից որոշակիորեն պարզ կլինի, եթե Երևանն ինչ ազդակներ է ստացել ՆԱՏՕ-ից ՀՕՊ-ի կապակցությամբ:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
11:09 27.04.26
15:05 27.04.26
09:02 27.04.26
14:55 27.04.26
11:55 27.04.26
12:44 27.04.26
12:19 27.04.26
12:24 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44