Գյումրիում` 102-րդ ռուսական ռազմաբազայի տարածքում, շարունակվում է Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների սպանության մեջ մեղադրվող ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի գործով դատական նիստը: Դատարանն այս նիստի ժամանակ շարունակեց լսել Պերմյակովի նախաքննական ցուցմունքները: Ըստ ցուցմունքներից մեկի` նա խնդիր չի ոնեցել ռազմաբազայում` ոչ հրամանատարների, ոչ զինվորների հետ, խնդիր չի եղել նաև տանը, բնակության վայրում: Ծառայության վայրը լքելու միակ պատճառը եղել է կարոտը: Զենքն իր հետ վերցնելով` Պերմյակովը նպատակ է ունեցել հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել: Իր մտադրության մասին որևէ մեկին չի տեղեկացրել: Քննիչների այն հարցին, թե Պերմյակովը տեղյա՞կ է Հայաստանի և Ռուսաստանի հեռավորության մասին, Պերմյակովը նշել է, որ տեղյակ է, իսկ հասնել մտադիր էր որևէ բեռնափոխադրամիջոցի օգնությամբ:
Այն հարցին, թե Գյուրիում ինչպես է քայլել ինքնաձիգը ձեռքին, Պերմյակովը նշել է, որ այն թաքցրել է ձմեռային բաճկոնի տակ: «Կարծում էի` կկարողանամ հասնել Չիտա, իսկ այնտեղ ենթադրում էի` ոչ ոք չի գտնի: Ես նպատակ չունեի սպանություն կատարելու, պարզապես ցանկանում էի վախեցնելով քաղաքացիական հագուստ ու որոշակի գումար ձեռք բերել»,-նշել է Պերմյակովը: Այն հարցին, թե ինչո՞ւ է հանցանքը կատարելուց հետո դեպքի վայրում թողել զենքը, սաղավարտը, հագուստը, Պերմյակովը նշել է, որ ծանր էին:
Ի դեպ , Վ.Պերմյակովը նաև նշել է, որ մինչև Ավետիսյանների բնակարան մտնելը մոտ հինգ րոպե ուժեղ թակել է դուռը, բայց երբ արձագանք չի եղել, իր մոտ եղած դանակի օգնությամբ պատուհանի ապակին հանել ու ներս է մտել:
Քննիչների այն հարցին, թե ինչու այդ արարքից հետո մեղայականով չի ներկայացել, Պերմյակովը նշել է, որ վախեցել է քրեական պատասխանատվությունից:
Պերմյակովը նշել է, որ Ավետիսյանների տան մոտ ինքնաձիգը ձեռքին իրեն մի մարդ է տեսել, բայց ոչինչ չի ասել: Նույնիկ ինքն է զարմացել, որ որևէ բան չի ասել,սակյան մյուս ցուցմունքներում այդ մարդու մասին չի նշել, նմանատիպ հակասական ցուցմունքներ կան նաև տաքսու վարորդի հետ կապված. մի դեպքում` նշել է, որ հեռախոսի միջից գտնելով «Արթուր-տաքսի» գրությունը, զանգել ու ուտելու շաուրմա ու խմելու բան է պատվիրել, բայց մյուս ցուցմունքներում հերքել է: Նմանատիպ հեռախոսազանգ չի եղել նաև հեռախոսի մեջ: Ցուցմունքներից մեկում նաև նշելէ, որ արտաամուսնական մեկ երեխա ունի: Այս փաստը ևս մյուս ցուցմունքներում չի եղել:
Հերթական հարցաքննության ժամանակ, երբ քննիչը նշել է, որ Պերմյակովի պատմածն ու վարքը չի համապատասխանում իրականությանը,Պերմյակովը նշել է. «Թքած ունեմ ձեր կարծիքի վրա»:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44