Հյուսիսային Կորեան չի հաստատել հարավկորեացի լրագրողների ցուցակը, որոնք պետք է լուսաբանեին Փհունգերի միջուկային պոլիգոնի ապամոնտաժումը, գրում է gazeta.ru-ն։
Հարավային Կորեայում նշել են, որ իրենք հանձնել են Հյուսիսային Կորեայի կողմին լրագրողների ցուցակը, որոնց պետք է արտոնվել ներկա գտնվել հրապարակում, ուր տեղի է ունենալու ապամոնտաժման արարողությունը։ Հյուսիսային Կորեան, սակայն, չի հաստատել լրագրողների այս ցուցակը։
Հիշեցնենք, որ Հյուսիսային և Հարավային Կորեաների առաջնորդներ Կիմ Չեն Ընն ու Մուն Չժե Ինը պատմական հանդիպում են ունեցել երկու պետությունների սահմանագծին՝ լրագրողների առջև իրար ողջունելով ու ձեռք սեղմելով:
Դրանից հետո ղեկավարներն անցել են բուն բանակցային գործընթացին, որը տեղի է ունեցել սահմանային Պհանմունջոմ բնակավայրում:
Կիմ Չեն Ընը դարձել է վերջին 65 տարվա ընթացքում առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը հատել է սահմանն ու անցել Հարավային Կորեայի տարածք:
Հիշեցնենք, որ թեև Կորեական պատերազմն ավարտվել է 1953թ., այնուհանդերձ երկու պետությունները շարունակում են տեխնիկապես պատերազմի մեջ մնալ:
09:03
15:04
13:31
13:29
13:21
12:52
12:36
12:21
12:04
10:49
10:23
10:02
18:22
17:48
17:34
17:21
17:03
16:44
16:28
16:22
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02