«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքի պահպանության համար հուլիսի 8-ին` ժամը 17։00-ին, Ազատության հրապարակից հավաք-երթ կանցկացվի դեպի Արգենտինայի դեսպանատուն. այս մասին Tert.am-ին տեղեկացրեց «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքի հեղինակի դուստրը՝ ճարտարապետ Անահիտ Թարխանյանը։
Նշենք, որ քանդման մտադրությունը, ըստ Թարխանյանի, արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանինն է, ով «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի սեփականատերն է:
Անահիտ Թարխանյանը նշեց, որ կլոր շենքի ապամոնտաժման աշխատանքներն սկսվել են, որի թույլտվությունը դեռ դեկտեմբերին քաղաքապետարանն էր տվել:
«Այն ժամանակ մենք հնարավորինս կասեցրինք և քառօրյա պատերազմից հետո պատկերացնում էինք, որ այս հարցն այլևս մեջտեղից դուրս կգա, քանի որ հասկանալի էր, թե ինչ վտանգավոր ու անսպասելի ժամանակաշրջանում ենք ապրում: Բայց արդեն ասացին, որ ապամոնտաժումը սկսել են, ինչը ես համարում եմ դանակով հարված հայ ժողովրդի մեջքին: Դա մեր Հայաստանի ստրատեգիկ երաշխավորությունն է, քանի որ պետական միակ կառույցն է, իսկ մասնավորը գիտենք, որ կարող է մի օր փակվել, շարքից դուրս գալ, վաճառքի հանվել, մանավանդ որ Հայաստանի ելքերը շատ չեն»,- ասաց նա և նշեց, որ հին մասնաշենքը պետական գույք է և գտնվում է պետության տնօրինության տակ: «Այսինքն՝ քանդում են պետական գույքը»,- ասաց Թարխանյանը:
Ըստ նրա՝ Էռնեկյանին օդանավակայանը տրված էր աննախադեպ արտոնություններով, այն պայմանով, որ կնորոգի և կարդիականացնի: «Մինչդեռ նա կառուցեց նոր օդանավակայան, իսկ մերը սկսեց քանդել»,- ասաց նա:
Ճարտարապետը նշեց, որ տրվել է միայն ներքին օղակի քանդման թույլտվություն, որն այն ճանապարհն է, որով մոտենում է օդանավակայանին:
«Հուսով ենք կմիավորվենք և թույլ չենք տա նույն իրավիճակը, ինչ տեղի ունեցավ երիտասարդական պալատի հետ, մի հրաշք շենք, որը սիմվոլն էր Երևան քաղաքի՝ քանդեցին, հիմա քանդում են ՀՀ-ի խորհրդանիշը»,- եզրափակեց նա:
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44