Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով հակառակորդի կողմից ձեռնարկած դիվերսիոն-հետախուզական ներթափանցման փորձին, նշեց, որ Ադրբեջանը շարունակում է իր ապակառուցողական մոտեցումները և դա իր ոճն է:
«Արտառոց ոչինչ չկա, վերջին մի քանի ամսվա ընթացքում սահմանին համեմատաբար հանգիստ է, սակայն նույն ագրեսիան, անհանդուրժողականությունն Ադրբեջանը շարունակում է դիվանագիտական դաշտում: Այսինքն, որևէ արմատական փոփոխություն չենք տեսնում. նույն հակառակորդն է, նույն նպատակները»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանի գործողություններն ազդակ են նաև միջազգային հանրությանը:
«Պետք է ասեմ, որ Ադրբեջանը, ի տարբերություն շատ ու շատ պետությունների, ավելի ազնիվ է, այսինքն, ինքը չի թաքցնում, թե ինչ է ուզում: Ինքն ուզում է բռնակցել, գրավել Արցախը, միշտ էլ այդ մասին խոսում է և իրականացնում է այդ նույն քաղաքականությունը: Ոչ մի դրական զարգացում նրանց աշխարհընկալման, մոտեցումների մեջ չի երևում»,-նշեց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակը:
Ինչ վերաբերում է Վարշավայում անցկացվող ՆԱՏՕ-ի գագաթաժողովի զուգահեռ Ադրբեջանի դիվերսիոն գործողություններին՝ Դավիթ Բաբայանն ասաց, թե սովորաբար նման հանդիպումների ժամանակ Ադրբեջանը դիմում է նման քայլերի, բայց հայկական զինված ուժերը միշտ էլ պատրաստ են անկախ ժամանակահատվածից կասեցնել Ադրբեջանի գործողությունները:
Ամեն դեպքում խոսնակը բանակցություններն անհրաժեշտ է համարում, քանի որ դրանք նպաստում են խաղաղության և կայունության ապահովմանը: «Սակայն ամենակարևոր գործոնը եղել է և կա մեր հզոր բանակը, որ նրանք հասկանան, որ մենք պատրաստ ենք ցանկացած ոտնձգություն կասեցնելու»,-ասաց նա:
Դավիթ Բաբայանը նշեց, որ ժամանակը ցույց կտա, թե ինչպիսի իրավիճակ կլինի սահմանին հետագայում, արդյոք դիվերսիոն գործողություններն ավելի շատ կլինեն, թե ոչ: «Քանի որ ապրիլյան պատերազմի ժամանակ Ադրբեջանի նպատակները ձախողվել են, մեծ զոհեր են տվել՝ և՛ տեխնիկայի, և՛ մարդկային, հետևաբար սա ստիպել է իրենց, որ մի քիչ ավելի զուսպ լինեն, բայց իրենց էությունը չի փոխել»,-ասաց նա:
tert.am
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02