Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրով մայրաքաղաքում 2-րդ տարին անընդմեջ անցկացվել է «Գունազարդ վազք» մարզական, ժամանցային միջոցառումը: Վազքարշավն իրականցվում է «Run Armenia» նախագծի նախաձեռնությամբ` Երևանի քաղաքապետարանի, Երևանի քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհրդի աջակցությամբ: Գաղափարի հիմնական նպատակը այդպիսի մարաթոններով Երևանի բնակիչների և հատկապես երիտասարդության շրջանում առողջ ապրելակերպ քարոզելն է, ինչպես նաև վազքի մշակույթն ու զանգվածային սպորտը զարգացնելն է:
Մարզական միջոցառումը մեկնարկել է առավոտյան ժամը 07:00-ին, մասնակիցների գրանցումով ու առավոտյան նախավարժանքով, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքից: Վազքարշավի մեկնարկը տրվել է ժամը 9:00-ին: Վազքուղին ներառում էր Իսակովի պողոտան Լենինգրադյան փողոցին կապող հատվածը: Վազքի ընթացքում մարզիկները պատվել են էկոլոգիապես մաքուր, բացարձակ անվնաս գունավոր փոշեներկերով: Թեև վազքարշավը մրցութային չէր, սակայն վազքուղին առաջինը հատած երեքական տղաներն ու աղջիկները պարգևատրվել են գլխավոր հովանավոր «Ամերիա» բանկի մրցանակներով:
«Գունազարդ վազք» նախագիծը Երևանում անցկացվում է 2015 թվականից և սովորական վազքարշավների համեմատ ոչ միայն մարզական նշանակություն ունի, այլև դիտարկվում է որպես զվարճանք: Վազքարշավի հասույթը կտրամադրվի բարեգործական նպատակի, մասնավորապես` Գյումրու անօթևան ընտանիքների բնակարանային խնդիրների լուծմանը: «Գունազարդ վազքը» կամ «Color run Yerevan 2016» - ը միջազգային ձևաչափ ունեցող միջոցառման բաղկացուցիչ է, որն անցկացվում է աշխարհի տարբեր երկրներում. ԱՄՆ, Ավստրալիա, Բրազիլիա, Կանադա, Չիլի, Չինաստան և այլն:
Վազքի ավարտը նշանավորվել է երաժշտական գունազարդ «հրավառությամբ» ու «Color Dance Party» դիսկոտեկով: Ի դեպ, միջոցառումից առաջ գունազարդված մասնակիցները լուսանկարվել են հանրահայտ արտիստների, երգիչների ու հաղորդավարների հետ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն




09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44