ՀՈՒՇԱԳԻՐ՝ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ
ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունում նախարար
Լեւոն Մկրտչյանն ու ՙՍեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ՚ միջազգային կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության
նախագահ Արսեն Ստեփանյանը ստորագրել են համագործակցության հուշագիր` երեխայի իրավունքների պաշտպանության, ներառական հանրակրթության
ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:ԿԳ նախարարի գնահատմամբ` ՙՍեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ՚ կազմակերպությունը կրթության ոլորտի հին եւ վստահելի գործընկերներից է, որի հետ աշխատանքների շարունականությունը հանրային սեկտորի հետ
համագործակցության տեսանկյունից գոհացուցիչ է. ՙԻբրեւ նախարար` կցանկանայի, որ Հայաստանում ավելի շատ լինեին իրենց գործին գիտակ եւ արհեստավարժ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հասարակական կազմակերպություններ, որոնց հետեւողական աշխատանքը մեզ համար կարեւոր է: Մենք Հայաստանի փոքրիկ քաղաքացիների իրավունքների պաշտպանության
բարձրացման ուղղությամբ ունենք անելիքներ` սկսած նախադպրոցական կրթության փուլից,մինչեւ դպրոցական տարիքի վերջին փուլը, եւ հասարակական սեկտորի հետ համագործակցությունն այդ ուղղությամμ դիտարկում
ենք առաջնային՚,- իր խոսքում նշել է Լեւոն Մկրտչյանը:
ՙՍեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ՚ միջազգային կազմակերպության
հայաստանյան ներկայացուցչության նախագահ Արսեն Ստեփանյանը շեշտել է ԿԳՆ-ի հետ համագործակցության ներառականության գաղափարը` նշելով, որ ամենակարեւոր խնդիրներից մեկը հասարակության համարժեք ընկ
ալումն է, առանց որի` համընդհանուր ներառականության բարեփոխումը չի կարող հաջողություն ունենալ. ՙՄենք կարող ենք ունենալ պրոֆեսիոնալ աշխատակազմ, վերապատրաստված ուսուցիչներ, բայց հանրային կարծիքը,
այսինքն` նույն դասարանում գտնվող երեխաների վերաբերմունքը ներառական համակարգում ընդ-
գրկված երեխայի նկատմամբ շատ կարեւոր է, եւ մենք այդ ուղղությամբ լուրջ աշխատանք ունենք կատարելու՚,- նշել է Ա. Ստեփանյանը եւ հավելել, որ առաջնային կարեւորություն ունի տարբեր մոդելներով ներառական մանկապարտեզների հիմնումը, ինչպես նաեւ միջին մասնագիտական կրթության ոլորտը եւս ներառական դարձնելը: Նշենք, որ համաձայն հուշագրի` կողմերը պատրաստակամություն են հայտնում, ի նպաստ երեխաների, ապահովել մատչելի,որակյալ եւ ներառական կրթություն` անվտանգ եւ առողջ միջավայրում:
Այդ նպատակով իրականացվելու են համատեղ ծրագրեր,
մասնավորապես` համատեղ վերապատրաստման դասընթացներ, կրթության ոլորտը կարգավորող իրավական ակտերի եւ նախագծերի, ռազմավարական եւ հայեցակարգային փաստաթղթերի հանրային քննարկումներ,
փորձի փոխանակում եւ կարողությունների հզորացմանը միտված գործնական ծրագրեր:Համագործակցության շրջանակում ՙՍեյվ դը չիլդրեն ինթերնեյշնլ՚ միջազգային կազմակերպության կողմից ՀՀ ուսումնական հաստատություններին կտրամադրվի համաշխարհային փորձի
ուսումնասիրության արդյունքների վրա հիմնված փորձագիտական աջակցություն` ներառական
կրթության ոլորտում:
15:55
15:36
15:19
15:03
11:33
11:09
10:50
10:19
10:03
16:04
15:44
15:21
15:03
10:02
20:00
19:52
17:32
17:02
19:23
14:03
10:03 01.11.26
10:19 01.11.26
10:50 02.11.26
11:09 02.11.26
11:33 02.11.26
15:03 02.11.26
15:19 02.11.26
15:36 02.11.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | |||||||
| 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | |
| 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | |
| 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | |
| 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | |
| 30 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02