ARM | RUS |

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

09.07.16 | 19:15

ԱՄՓՈՓՎԵԼ ԵՆ ԵՄ ԹՎԻՆԻՆԳ ԾՐԱԳՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Աղվերանում տեղի է ունեցել Եվրոպական Միության կողմից
ֆինանսավորվող ՙՀայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական μարձրագույն կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով՚ թվինինգ ծրագրի փակմանը նվիրված երկօրյա համաժողովը: Համաժողովի առաջին օրը
մասնակիցներին ողջունել է ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը` նշելով, որ համաժողովի ընթացքում ամփոփվելու են երկամյա ծրագրի արդյունքները: Փոխնախարարի խոսքով` վերոնշյալ ծրագիրն ուղղված է բարձրագույն կթության ոլորտի μարեփոխումներին: Ըստ
նախարարի տեղակալի` երկու տարի շարունակ ԵՄ մասնագետները Գերմանիայից եւ Ֆինլանդիայից, փորձագիտական աջակցություն են ցուցաμերել բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներով զμաղվող իրենց հայ
գործընկերներին: Որպես ծրագրի հիմնական ուղղություններ` Կարինե Հարությունյանը նշել է
ՙԲարձրագույն կրթության մասին՚ ՀՀ օրենքի մշակման, բարձրագույն կրթության ոլորտում որակի ապահովման համակարգի հետագա զարգացման, Որակավորումների ազգային շրջանակի վերանայման, բուհ-գործատու
կապի, ուսանողների զμաղվածության, կրթական ծրագրերի` նոր ձեւաչափով մշակման աշխատանքներին աջակցությունը:
Եվրոպական Միության կողմից ծրագրի ղեկավար Հելկա
Կելկալայնեն իր հերթին, որպես ծրագրի հիմնական ուղղություններ, անդրադարձել է Հայաստանի բարձրագույն կրթության համակարգի կարողությունների զարգացմանը` Բոլոնիայի գործընթացն իրականացնելու գործում,
ինչպես նաեւ Հայաստանի բուհերին ցուցաμերվող աջակցությանը` Բոլոնիայի գործընթացի սկզբունքներին համահունչ իրենց ուսումնական ծրագրերը վերանայելու եւ աշխատաշուկայի պահանջներին համապատասխանություն
ապահովելու հարցում:ՀՀ ԿԳՆ μարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետ
Ռոբերտ Սուքիասյանը համաժողովի մասնակիցներին է ներկայացրել ՙԲարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին՚ ՀՀ օրենքում նախատեսվող հիմնական հայեցակարգային փոփոխությունները:ՙԵրբ խոսում ենք եվրոպական
քաղաքակրթական ազդեցության եւ արժեհամակարգի աստիճանական մուտքի մասին մեր երկիր,ապա չենք կարող նախեւառաջ անդրադարձ չկատարել կրթության եւ գիտության ոլորտներին:Թվինինգի այս` հատկապես
խորհրդատվական ձեւաչափը շատ մեծ ազդեցություն է թողնում նախ աշխարհամտածողության իմաստով: Եվ պատահական չէ, որ ընտրված են երկու կրթական
երկրներ, որոնցից յուրաքանչյուրը կարող է հպարտանալ իր ձեւաչափով: Խոսքը վերաμերում է մեր գործընկերներին` Ֆինլանդիային եւ Գերմանիային: Ինձ համար ֆիննական մոդելը էտալոնային է` կրթական տարμեր մակարդակների
սահուն անցումներով եւ համաչափ համակարգով: Երμ մենք սկսեցինք կրթական μարեփոխումների գործընթացը, դեռեւս հանրակրթության փուլում, ֆիննական մոդելը միշտ եղել է կողմնորոշիչ: Ուստի, մեզ համար ֆիննական փորձի այս խորհրդատվական լավագույն ներկայությունը շատ կարեւոր է: Մեր գերմանացի գործընկերները Հայաստան են տեղափոխել իրենց հզոր եւ հարուստ կրթական ավանդույթը, որի կառուցվածքը մեզ համար ավելի հոգեհարազատ է` իբրեւ կրթական կառուցվածք, ինչպես նաեւ բերել որակի հստակ չափորոշիչներ եւ կարգապահություն, որը հատկապես բարձրագույն կրթության ոլորտում կարեւոր խնդիր է մեզ
համար: Ի վերջո, այս տարիների ընթացքում մենք կարողացել ենք ձեւավորել միջազգային կրթական կառույց, մեր բոլոր որակավորումների աստիճաններն ընթեռնելի եւ չափելի դարձնել` եվրոպական ստանդարտների տեսակետից,
սակայն մենք ունենք խնդիր` որակի եւ μովանդակության հետ կապված: Մեր հարցերը, իսկապես, շատ են, որոնք արագ չեն լուծվելու իհարկե, բայց դրանց մասին միշտ պետք է բարձրաձայնել եւ առաջ շարժվել: Առհասարակ, ժամանակակից աշխարհում փոփոխություններն անընդհատ են. մենք պետք է պարզապես օրենսդրորեն ամրագրենք մի քանի սկզμունքներ` մինիմում μեռնվածություն ունենա ԿԳ նախարությունը` իբրեւ վարչահրամայական մեխանիզմ,
եւ մաքսիմում ինքնավարություն ստանան μուհերը: Եթե մենք չենք վստահում μուհին, ապա չենք կարող մոնիթորինգ իրականացնել եւ չափել որակը: Այսինքն` կառավարման ապակենտրոնացում եւ բուհերի պատասխանատվության
մեծացում: Ընդ որում` կառավարման ապակենտրոնացումը պետք է տեղի ունենա ոչ միայն նախարարություն-μուհ ձեւաչափով, այլ բուհի ներսում եւս: Պետք է լայն իրավունքներ տրվեն ամμիոններին, ֆակուլտետներին, դասախոսներին եւ ուսանողներին, որոնք հնարավորություն կտան ակադեմիական եւ կրթական շարժունակություն ապահովել մեր երկրում՚,- նշել է նախարարը` վստահեցնելով, որ Թվինինգ ծրագրի շրջանակում կատարված աշխատանքը անպայման հաշվի կառնվի առաջիկա կրթական նա-
խաձեռնություններում:Համաժողովի մասնակիցներին ողջունել է նաեւ Արտակարգ եւ լիազոր դեսպան, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Ն.Մ. Պյոտր Սվիտալսկին`նշելով, որ Հայաստանում տնտեսական դժվարությունների պատճառով կրթության որակը տուժել
է, եւ սա լուրջ մարտահրավեր է Հայաստանի համար: ՙՊետք է վերականգնել հնարավորինս լավագույն որակը` միջին մասնագիտական եւ μարձրագույն կրթության
ոլորտում՚,- նշել է դեսպանը` ընդգծելով, որ այս Թվինինգ
ծրագրի մեկնակետը շատ հնարավորություններ է μացում հետագա քննարկումների համար: ՙՀայաստանն ունի երիտասարդ, տաղանդավոր մարդիկ, ովքեր ծարավ են
գիտելիքի եւ պատրաստ են ներդնել իրենց ժամանակը եւ իրենց էներգիան` ավելի լավ կրթվելու: Հայաստանը հարուստ մշակույթ ունեցող երկիր է, կրթությունն էլ այդ մշակույթի մի մասն է: Հայաստանը գիրք սիրողների երկիր է:
Կարծում եմ, որ Եվրամիությունը պետք է արձագանքի այս ակնկալիքներին եւ պետք է աջակցի Հայաստանին` ունենալ ժամանակակից եւ կրթական համակարգ, որը հիմնված կլինի եվրապական լավագույն ձեռքμերումների վրա՚,-
նշել է ԵՄ դեպանը:Համաժողովի մասնակիցներին ողջունել են նաեւ ՀՀ-ում Ֆինլանդիայի արտակարգ եւ լիազոր դեսպանը եւ ՀՀ-ում Գերմանիայի փոխդեսպանը: Համաժողովի ավարտին ներկայացվել են առաջին օրվա խմբային քննարկումների արդյունքները, ինչպես նաեւ ամփոփվել Թվինինգ ծրագրի արդյունքները եւ ձեռքբերումները: Մեզ հետ զրույցում նախարար Լեւոն Մկրտչյանը նշել է, որ ՙԲարձրագույն կրթության մասին՚ ՀՀ օրենքում նախատեսվող
հիմնական փոփոխություններից մեկը պետք է լինի հայաստանյան բուհական համակարգի հստակեցումը: ՙԸստ էության` մենք հիմա ունենք անթիվ-անհամար համալսարանների ցանց. համալսարան են կոչվում անգամ այն ուսումնական հաստատությունները, որոնց ուսանողների թիվը չի անցնում անգամ հարյուրը: Պետք է հստակեցվեն եւ լիցենզիոն պայմանները, եւ համալսարան հասկացությունը,
եւ ցանցային համալսարան գաղափարը, ինչպես նաեւ
ինստիտուտ, հետազոտական համալսարան հասկացությունները,բուհական խորհուրդների գործունեությունը, համալսարանի ապաքաղաքականացման գործընթացը՚,- նշել է Լեւոն Մկրտչյանը: Լրագրողների այն հարցին, թե հնարավոր է օրենքի փոփոխությունից
հետո որոշ μուհեր փակվեն, նախարարը պատասխանել
է. ՙԲուհական խոշորացում ասելով` նկատի ունենք ինստիտուցիոնալ խոշորացում, այսինքն` կրճատման խնդիրներ չի կարող լինել: Բայց գոյություն ունեն նաեւ
կրթության որակավորումների շրջանակ, կրթական ոլորտներ, իսկ համալսարան կոչվում է այն կրթական հաստատությունը, որն առնվազն երեք կրթական ոլորտներով իրականացնում է ծրագիր:Եթե դրանցից մնում են մեկը, կամ երկուսը, դա արդեն խորքային կրթություն է, որտեղ սկսում է ինստիտուտային կարգավիճակն աշխատել: Այս տրամաμանությամբ է իրականացվում: Եթե հաստատությունը
համալսարան է կոչվում, ապա պետք է ունենա ինչ-որ մասնագիտությունների շարք: Եթե, օրինակ, որեւէ համալսարանի ուսանողների թիվը 200 է, դա էլ բաժանենք 6-7 մասնագիտության, դա էլ μաժանենք չորսի, ստացվում
է ուսանողների թվաքանակը ուղղակի հնարավություն չի տալիս այդտեղ որակ ունենալ: Ուրեմն, կարող է լինել 200-500 խորացված ուսումնական հաստատություն, μայց արդեն ինստիտուտային՚,- նշել է Լ. Մկրտչյանը:Հայաստան ժամանած գերմանացի փորձագետ Ֆոլկեր Գեյմլիհը մեզ հետ զրույցում ներկայացրել է Թվինինգի շրջանակում իրականացրած խորհրդատվական աջակցությունը. ՙՄենք այցելել ենք տարբեր համալսարաններ, խոսել տարμեր շահագրգիռ կողմերի հետ եւ ունեցել բազմաթիվ քննարկումներ: Բոլոր համալսարաններին տրվել է օրենքի նախագծի մեկական օրինակ եւ ակնկալվում է, որ մինչեւ հուլիսի 10-ը նրանք հետադարձ կապի միջոցով հանդես կգան իրենց մեկնաբանություններով եւ առաջարկություններով, որից հետո օրենքի նախագիծը կվերանայվի եւ կուղարկվի խորհրդարան՚,- նշել է փորձագետը` ընդգծելով, որ
օրենքի նախագիծը համապատասխանեցված է Բոլոնիայի գործընթացին, ինչն էլ նշանակում է, որ հայ ուսանողները շարժունության հնարավորություն կստանան, կճանաչվեն համատեղ շնորհված աստիճանները, եւ մեր գիտնականները կկարողանան համատեղ հետազոտություններ կատարել եվրոպացիների հետ:ՙԲարձրագույն կրթության մասին՚ ՀՀ օրենքում նախատեսվող փոոխությունների մասին մեզ հետ զրույցում կարծիք է հայտնել նաեւ Մովսես Խորենացու անվան համալսարանի ռեկտոր Արթուր Աղաբաբյանը` նշելով, որ նախագիծը դեռեւս աշխատանքային քննարկումների փուլում է, եւ դեռ շատ դրույթներ կան, որոնք քննարկման եւ վերանայման կարիք ունեն:Ռեկտորի խոսքով` բուհը 700 ուսանող ունի, եւ մի քիչ անհասկանալի է` ինչ հիմնավորմամբ համալսարանները պետք է 3 հազար ուսանող ունենան: ՙՊետք է կարողանալ հստակ հաշվարկ անել, թե տվյալ մասնագիտությունների քանակով, տվյալ ուսման վարձերի
չափով μուհն ի վիճակի է արդյոք իր ծախսերը փակել համապատասխան ուսանողների քանակով`
պայմանավորված ուսման վարձի ընդհանուր գումարով: Այսինքն` եթե բուհը կարողանում է գոնե զրոյի տարμերակով փակել, էդ դեպքում թողնենք դա լինի՚,- նշել է Արթուր Աղաբաբյանը:Նշենք, որ ՙՀայաստանի բարձրագույն կրթության զարգացում Եվրոպական μարձրագույն
կրթական տարածքին ինտեգրվելու նպատակով՚ թվինինգ ծրագիրը նպաստել է Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումներին` ԵՄ լավագույն փորձին համահունչ, բարձրագույն կրթության համակարգի բարելավմանը, որակի ապահովման համակարգի զարգացմանը եւ աշխատաշուկայի կարիքների բավարարմանը: Ծրագրի ընթացքում Հայաստան են այցելել 43 փորձագետներ Ֆինլանդիայից եւ Գերմանիայից` ՀՀ բարձրագույն կրթության օրենսդրության վերանայման, վերապատրաստումների անցկացման, հայ մասնագետների հետ փորձի փոխանակման նպատակով: Բուհերի ավելի քան
200 դասախոսներ, վարչական աշխատողներ եւ ուսանողներ,
ինչպես նաեւ ՈԱԱԿ-ի մասնագետներ մասնակցել են ուսումնառության վերջնարդյունքների, ուսանողների գիտելիքների ստուգման եւ գնահատման, կրեդիտների փոխատեղման, հավատարմագրման եւ որակի ապահովման թեմաներով շուրջ 25 վերապատրաստման դասընթացների: Ծրագրի շրջանակում նախարարության եւ ՈԱԱԿ-ի մասնագետները միջազգային փորձի ուսումնասիրման
նպատակով աշխատանքային այցերով եղել են Գերմանիայում, Ֆինլանդիայում եւ Էստոնիայում:
Ծրագիրն իրականացրել է Հայաստանի Հանրապետության կրթության եւ գիտության նախարարությունը (ՀՀ ԿԳՆ)` Ֆինլանդիայի կրթության գնահատման կենտրոնի
(FINEEC) եւ Գերմանիայի կրթության ու հետազոտությունների դաշնային նախարարության
(BMBF) հետ համատեղ: Ծրագրում ընդգրկված են եղել Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունները եւ Մասնագիտական կրթության
որակի ապահովման ազգային կենտրոնը (ՈԱԱԿ):
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական Միության կողմից:
Ծրագրի բյուջեն կազմել է 1.000.000 եվրո, տեւողությունը` 24 ամիս:

«Կրթություն» շաբաթաթերթ



ԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան

ԵԱՏՄ զեկույցը Հայաստանում է գրվել. Պապոյան

15:55

Նոյեմբերը կլինի սովորականից ցուրտ և անձրևառատ

Նոյեմբերը կլինի սովորականից ցուրտ և անձրևառատ

15:36

Երևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ (Տեսանյութ)

Երևանի մանկապարտեզներում երեխայի հերթագրման առցանց ծառայությունները տեղափոխվել են նոր հարթակ...

15:19

TRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր Գրիգորյան

TRIPP-ի հատվածում սահմանազատումը կարող է արտահերթ իրականացվել. Մհեր...

15:03

Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն

Զինվորին հասցրել են ինքնшսպանпւթյшն

11:33

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է պատճառը

«Զվարթնոցում» նոյեմբերի 2-7-ը ցերեկային ժամերին չվերթեր չեն իրականացվի․ հայտնի է...

11:09

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Նիկոլ Փաշինյան

Նոր Սահմանադրության նախագիծը կհրապարակվի նոյեմբերին. Նիկոլ...

10:50

Միրզոյանը Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ է հանդիպել

Միրզոյանը Ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գլխավոր քարտուղարի հետ է...

10:19

Գործող ռեժիմն ու հայրենիք, հող, բարոյականություն, արժեք, ազգային, մարդ, բանակ հասկացությունները անհամատեղելի են․ Աբրահամյան

Գործող ռեժիմն ու հայրենիք, հող, բարոյականություն, արժեք, ազգային, մարդ, բանակ հասկացությունները...

10:03

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն մահացել է, բուժքույրը տեղափոխվել է հիվանդանոց

Վանաձորում բախվել են բուժառու տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան ու «Կամազ» բեռնատարը․ բուժառուն...

16:04

Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները

Միրզոյանը Բահրեյնի ԱԳ նախարարի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունների զարգացման...

15:44

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռն օրինական ուժի մեջ է մտել

Սոնա Մնացականյանի վրաերթի գործով դատավճիռն օրինական ուժի մեջ է...

15:21

Վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր. Սերժ Սարգսյան

Վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ...

15:03

Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի արտգործնախարարների հանդիպմանը

Սերգեյ Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի արտգործնախարարների...

10:02

«Փառքի անկյունները» հեռացնելով, հայերեն առաջին նախադասությունը «Լավ սովորիր, որ լավ ապրես» կարգախոսով փոխարինելով՝ ինչպիսի՞ սերունդ եք ուզում կերտել

«Փառքի անկյունները» հեռացնելով, հայերեն առաջին նախադասությունը «Լավ սովորիր, որ լավ ապրես»...

20:00

Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել

Հայաստան-Սլովենիա գործարար համաժողով է տեղի ունեցել

19:52

Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

Տիգրան Ավինյանի անունով կեղծ օգտահաշիվ է ստեղծվել

17:32

Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի ենթարկվի

Սահմանադրության նոր նախագծով Հայ առաքելական եկեղեցուն վերաբերող դրույթը փոփոխության չի...

17:02

Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով գագաթնաժողովին

Փաշինյանը նոյեմբերի 3-ին Բրյուսելում կմասնակցի ԵՄ ընդլայնման հարցերով...

19:23

Ռուբինյանը լավատես է՝ ԱԺ ընդդիմությունը, երբ ծանոթա Սահմանադրության տեքստին, գուցե, ասի՝ այո

Ռուբինյանը լավատես է՝ ԱԺ ընդդիմությունը, երբ ծանոթա Սահմանադրության տեքստին, գուցե, ասի՝...

14:03

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02