168.am- «Արմենիա» ավիաընկերությունը ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից արդեն ստացել է ավիափոխադրումների հավաստագիր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց նախարարության Քաղաքացիական ավիացիայի քաղաքականության և Տնտեսական կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանը:
««Արմենիան» ստացել է հավաստագիր Էկոնոմիկայի նախարարության կողմից, որը նշանակում է, որ արդեն կարող են իրականացնել առևտրային փոխադրումներ»,- ասաց Ա. Չոբանյանը:
Նա նշեց, որ կան նաև այլ ընկերություններ, որոնք դիմել են նախարարություն, և այժմ աշխատանքներ են իրականացվում, որպեսզի նրանք կարողանան ապահովել հայտի ամբողջական փաթեթը:
«Էյր Արմենիա» ավիաընկերությունը, որին սնանկ ճանաչելուց հետո դատարանն այնուամենայնիվ հաստատել էր առողջացման ծրագիրը, դեռևս չի դիմել նախարարությանը՝ ավիափոխադրումների հավաստագիր ստանալու համար: Ա.Չոբանյանը նշեց, որ, եթե անգամ ավիաընկերությունը նախկինում ունեցել է հավաստագիր, միևնույն է, այժմ պետք է անպայման կրկին դիմի թույլտվություն ստանալու համար:
Հիշեցնենք, որ «Արմենիա» ավիաընկերության ծրագրերը հստակ են, կանոնավոր չվերթերը նախատեսվում է սկսել ապրիլի 21-ին՝ Մոսկվա, Թել Ավիվ ուղղություններով:
«Էյր Արմենիայի» հետ իրավիճակը դեռ անորոշ է. ընկերության մարքետինգի գծով մենեջեր Սիրական Համբարձումյանը Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կողմից առողջացման ծրագիրը հաստատելուց հետո հայտարարել էր, որ առաջիկայում պետք է պարտատերերի պարտքերը վերադարձնեն, ապա նախատեսվում է վարձակալել օդանավեր և, ամենայն հավանականությամբ, ամռանը վերսկսել չվերթերը: Ընկերության 49 % բաժնետեր «East Prospect Faund»-ը պարտավորվել է լուծել ներդրումների խնդիրը:
18:32
16:24
16:05
15:43
15:19
15:03
17:43
17:28
17:15
16:48
16:25
16:07
15:37
15:09
14:35
14:09
13:26
13:05
09:32
09:21
15:19 19.04.26
16:05 19.04.26
17:15 18.04.26
09:02 18.04.26
09:32 18.04.26
09:21 18.04.26
17:43 18.04.26
14:09 18.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44