Վերջին օրերին ՀՀ ԱԻՆ աշխատակազմի պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչությունը հանրապետության մի շարք մարզերից (Շիրակ, Սյունիք, Արմավիր, Կոտայք) և Երևան քաղաքից ահազանգեր է ստացել, որ ինչ-որ ինքնակոչ մարդիկ, ներկայանալով որպես հակահրդեհային անվտանգության աշխատակիցներ պահանջում են ձեռք բերել կրակմարիչներ՝ հակառակ դեպքում սպառնալով կիրառել խոշոր չափերի տուգանքներ: Ընդ որում, այդ կրակմարիչներն առաջարկում են ձեռք բերել իրենցից՝ խիստ բարձր գներով:
Տեսչությունը պաշտոնապես հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքում, գործող օրենսդրությանը համապատասխան, միայն ինքն է իրականացնում օրենքով արտակարգ իրավիճակների նախարարությանը վերապահված վերահսկողական գործառույթներ և կիրառում պատասխանատվության միջոցներ (այդ թվում՝ վարչական տուգանքներ) հրդեհային անվտանգության ապահովման բնագավառում: Բացի դրանից, օրենսդրությամբ իրեն վերապահված գործառույթների շրջանակներում, միայն տեսչությունն է իրավասու արգելելու նորմատիվ փաստաթղթերով չսահմանված, հակահրդեհային և տեխնիկական պահանջներին չհամապատասխանող առանձին ապրանքների (այդ թվում՝ կրակմարիչների) արտադրությունը, իրացումն ու օգտագործումը:
Վերջին տարիներին մեր կողմից իրականացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տարբեր ոչ վստահելի, ինքնակոչ անձանցից ու կազմակերպություններից ձեռք բերված կրակմարիչների գերակշիռ մասը չի համապատասխանում գործող ստանդարտներին, անորակ է և հրդեհի դեպքում չի կարող ծառայել իր նպատակին` նպաստելով հրդեհի արագ տարածմանն ու մեծ չափեր ընդունելուն` դրանից բխող բոլոր ծանր հետևանքներով հանդերձ:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ կրակմարիչները հանդիսանում են հրդեհաշիջման առաջնային և կարևորագույն միջոց, վերը նշված իրավիճակից զերծ մնալու և անցանկալի դեպքերից խուսափելու համար տեսչությունը կոչով դիմում է մեր քաղաքացիներին և կազմակերպություններին: Հուսալի և պատշաճ որակի կրակմարիչներ ձեռք բերելու համար անհրաժեշտ է դիմել տեսչությանը և ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն, թե որ կազմակերպությունից և ինչ տեսակի կրակմարիչներ կարելի է գնել:
Միաժամանակ հայտնում ենք, որ տեսչության աշխատակիցները օբյեկտներ այցելելիս պարտադիր կրում են տարբերանշաններ և համազգեստ` սահմանված Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից:
Հարգելի քաղաքացիներ, Ձեր անվտանգության ապահովման նպատակով, ինչպես նաև հրդեհային անվտանգության հարցերի վերաբերյալ սպառիչ ու որակյալ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալու համար կարող եք զանգահարել 060 44 03 14 կամ 099 31 56 01 հեռախոսահամարներով:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02