Կուտակային կենսաթոշակային համակարգի այլընտրանքի անհրապույր լինելն է ստիպում, որ այդ համակարգը ներդրվի: Այս մասին, այսօր՝ հունիսի 23-ին, լրագրողների հետ րզւոյյցում նշեց Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ հավելելով, որ այդ հարցում Հայաստանը միակը չէ, բոլոր երկրները, որոնք ծերացող են, սկսում են խոսել այլընտրանքի ներդրման մասին:
«Այլ լուծումներ էլ կան, օրինակ Ռուսաստանը երկարացրեց կենսաթոշակային տարիքը: Այսինքն այնքան երկարացնել կենսաթոշակային տարիքը, որ աշխատողների վրա ընկնող թոշակառուի բեռը քիչ լինի: Մենք ոչ թե ծերացող, այլ շատ արագ ծերացող ազգ ենք, մեզ մոտ ծնելիությունն այնքան է նվազել, որ այդ բեռը շուտով զգալու ենք»,-ասաց Խուրշուդյանը:
Նրա խոսքով, պահել հին համակարգը նշանակում էր մեր երեխաների, մեր ապագա սերունդների վրա շատ մեծ բեռ դնել, հարկերը գնալով մեծացնել. «Այսինքն այլընտրանքը եկամտահարկի շարունակական մեծացումն էր: Որպեսզի դա տեղի չունենա, լուծումը կուտակային համակարգն էր: Իհարկե, կուտակային համակարգով բարձր աշխատավարձ ստացողը բարձր կենսաթոշակ կստանա, բայց ընդհանուր մակարդակով դա ոչ միայն այդ հարցն է լուծում, այլեւ այն հարցը, որ այսօր քիչ սպառենք, որ ապագայում կարողանանք մեզ ապահովել թոշակով: Այսինքն զսպենք մեր սպառումը, որ ապագայում կարողանանք մեզ պահել»:
Տնտեսագետը նկատեց, որ գրեթե բոլոր երկրներն էլ անցնում են կուտակային համակարգի, սակայն տարբեր տարբերակներ կան, ունիվերսալ մեկ տարբերակ չկա. «Հայաստանը գնաց համընդհանուր ներդրման ուղիով, որից ամենաշատը տուժողը այսօրվա թոշակառուներն են: Այսօր պետությունը մեծ վճարներ է տալիս, բայց թոշակառուներն այնքան շատ են, որ չի կարողանում բարձրացնել թոշակը: Մենք չգնացինք կենսաթոշակը բարձրացնելու ճանապարհով, այլ այդ գումարներն ուղղեցինք այն համակարգին, որ եթե մարդիկ կուտակեն, պետությունը լրացուցիչ գումար կտա»,-հայտարարեց նա՝ հավելելով, որ 400 հազար թոշակառուի անգամ 10 դրամով թոշակ բարձրացնելը մեծ բեռ է բյուջեի վրա:
Անդրադառնալով մեկ տարով կուտակային կենսաթոշակային համակարգի հետաձգելու մասին առաջարկին, Խուրշուդյանը նշեց, որ դա նման է նրան, որ ասում ես՝ երեխան լավ չի սովորում, թող մնա նույն դասարանում, որ լավ սովորի. «Երբ հետաձգում ենք, մեզ թվում է խնայում ենք այս ծայրից ժամանակը, բայց մենք կրճատում ենք ժամանակը մյուս ծայրից: Ես վստահ եմ, որ այն մարդիկ, որոնք 500 հազար դրամ աշխատավարձ են ստանում, արդեն 2,5 մլն դրամից ավելի խնայած միջոց ունեն իրենց հաշիվներին, որից կեսից քիչն են իրենք հատկացրել: Այն մարդիկ, որոնք հետաձգեցին, չմիացան, զրկվեցին այդ գումարից»:
17:08
16:55
16:36
16:18
16:02
14:31
14:29
14:14
10:03
00:00
00:00
00:00
00:00
13:17
11:45
11:22
11:03
10:44
10:18
10:18
16:36 12.09.26
10:03 12.09.26
14:29 12.09.26
16:18 12.09.26
14:31 12.09.26
16:02 12.09.26
16:55 12.09.26
17:08 12.09.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02