Երեկ Կոտայքի մարզում տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Քասախ գյուղի բնակիչ Արտակ Արամյանի ավտոտնակում և կարի արտադրամասում ջուր է, քար ու տիղմ, սակայն, վերջինիս խոսքով, ԱԻՆ-ը «զրո» արձագանք է տվել իրավիճակին:
Tert.am-ի հետ զրույցում Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ Արտակ Արամյանն ասաց. «Վիճակը նկարագրելու համար ասեմ, որ մոտ 1 մետր 80 սանտիմետր ջուր է, ու պատկերացրեք, դիմացը… ջուրը, որ գա 20-30 կիլոմետրից, ի՞նչ իր հետ կբերի. ծառի ճյուղեր, աղբ, քարերի տիղմ, ինչ ասես»:
«Զանգել եմ ԱԻՆ, բացարձակ «նոլ վնիմանի», էսօր էլ զանգում եմ` ասում են 15 րոպեից զանգի: Ասում են՝ ձեր տարածքային զանգեք: Ասում եմ`բարի եղեք, ձեր ֆունկցիան է, դուք տարածքայինին ուղարկեք»,- նշեց քաղաքացին:
Քաղաքացին սեփական ուժերով տրակտոր է բերել, սակայն տեխնիկան հնարավոր չէ աշխատեցնել, քանի դեռ ջուրը հետ չի քաշվել:
Tert.am -ի հետ զրույցում ԱԻՆ լրատվության պատասխանատուն հայտնեց, որ իրենց մասնագետները Քասախում են, ուսումնասիրում են: Ինչ վերաբերում է մեղադրանքին, որ երեկ համապատասխան արձագանք չի եղել, ապա նշեցին, որ երեկ տասնյակ զանգեր են եղել, և իրենք ըստ առաջնահերթությունների են առաջնորդվել, եղել են ավելի ծանր դեպքեր:
tert.am
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44