Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում ընտանիքի 4 անդամների սպանության գործով կան կասկածյալներ:Այսօր` հուլիսի 11-ին, ձերբակալել են նույն գյուղից 3 երիտասարդների:
Ըստ նախնական տեղեկությունների, նրանք Քաչոտյանների տուն են մտել գողություն կատարելու նպատակով. իմացել են, որ ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնությւոնից գումար է ուղարկել: Ըստ նախնական տեղեկությունների, հանցագործները հուլիսի 10-ի երեկոյան լուսամուտից մտել են Քաչոտյանների տուն, տանտիրուհու դիմադրությանը հանդիպելով` բութ գործիքով հարվածել են նրա գլխին, այնուհետեւ, սպանել նրան եւ ընտանիքի մյուս անդամներին, այնուհետեւ հետքերը թաքցնելու համար հրդեհել տունը, որն ամբողջությամբ չի այրվել:
Սպանությունը կատարելու կասկածանքով ձերբակալվածների ինքնությունը դեռ չի հաղորդվում:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ջավախքի Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում Քաչոտյանների ընտանիքի 4 անդամներին` մորը եւ 7, 13, 18 տարեկան երեխաներին, հուլիսի 10-ին, հարեւանները հայտնաբերել են սպանված:
Նախնական տեղեկություններով, հանցագործը մորն ու աղջիկներին սպանել է բութ գործիքի հարվածներով, իսկ տղային խեղդամահ է արել:
Նշենք, որ Վաչիանը Ջավախքի Ախալքալաքի շրջանի հայաբնակ գյուղերից է, Վաչիանի կողքով է անցնում նորաբաց թուրք-վրացական միջպետական սահմանը:
Մահացածներին գտնելու պահին տան իրերը` սեղան ու աթոռները հատակին ընկած են եղել, իսկ տունը ծխից մրոտված:
Նշենք, որ ընտանիքի հայրը` Վաղինակ Քաչոտյանը, Ռուսաստանի Դաշնությունում է` արտագնա աշխատանքի:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02