Հուլիսի 11-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Նիժնի Նովգորոդի և Արզամասի Գեորգի միտրոպոլիտին` ուղեկցությամբ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանի:
Գեորգի միտրոպոլիտին ներկայացնելով Նորին Սրբությանը` Եզրաս Սրբազանն անդրադարձավ նրա գլխավորած պատվիրակության` Հայաստան և Մայր Աթոռ Ս. Էջմիածին կատարած ուխտագնացությանը, ինչպես նաև միտորոպոլիտի հետ ունեցած սերտ գործակցությանը: Սրբազանն իր խոսքում տեղեկացրեց, որ Գեորգի միտրոպոլիտը մշտապես իր մասնակցությունն է բերել հայ համայնքի կյանքում տեղի ունեցող կարևորագույն իրադարձություններին, ինչպես օրինակ` Նիժնի Նովգորոդի հայկական եկեղեցու օծման արարողությանը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, բարի գալուստ մաղթելով Գեորգի միտրոպոլիտին, անդրադարձավ Հայաստանյայց Առաքելական և Ռուս Ուղղափառ Եկեղեցիների միջև առկա ջերմ հարաբերություններին` համահունչ երկու բարեկամ ժողովուրդների դարավոր եղբայրական բարեկամությանը: Այս կապակցությամբ Նորին Սրբությունը գոհունակությամբ փաստեց երկու Եկեղեցիների հովվապետերի միջև առկա եղբայրական սիրո և համագործակցության մասին, որոնք իրենց անդրադարձն են ունենում նաև Եկեղեցիների միջթեմական և միջհամայնքային հարաբերությունների վրա:
Ընդունելության համար երախտագիտության խոսք ասաց Նիժնի Նովգորոդի և Արզամասի Գեորգի միտրոպոլիտը` հավաստիացնելով, որ Հայաստանում և Մայր Աթոռում իրենց զգում են ինչպես տանը, հաղորդակցվում են ոչ միայն բարձր հոգևոր արժեքներին, այլև մոտիկից զգում հայ ժողովրդի հյուրընկալ ոգին: Գեորգի միտրոպոլիտը մեծապես կարևորեց Հայ Եկեղեցու դերակատարությունն ազգային կյանքում` հավելելով, որ հայ ժողովրդի կենաց ծառը խարսխված է Հայ Եկեղեցու վրա, և առանց այդ ամուր արմատների` հավատքի և Ս. Եկեղեցու, հայ ժողովուրդը չէր կարող գոյատևել: Իր խոսքում Նիժնի Նովգորոդի և Արզամասի միտրոպոլիտն անդրադարձավ նաև տարածաշրջանի հայ համայնքի ազգային-եկեղեցական աշխույժ կյանքին:
Վերստին իր հայրապետական գնահատանքը բերելով Գեորգի միտրոպոլիտին և ներկա հոգևոր սպասավորներին` Վեհափառ Հայրապետը վստահություն հայտնեց, որ մեծապես պիտի տպավորվեն հայոց սրբավայրեր կատարած ուխտագնացությամբ` իրենց հետ տանելով անջնջելի հիշողություններ:
Վերջում Ռուս Եկեղեցու հոգևոր սպասավորները հանդես եկան հոգևոր և ժողովրդական տարբեր երգերի կատարումներով:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02