Գերմանիայի Սաքսոնիա-Անհալթ երկրամաս այցի շրջանակներում ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին հունիսի 26-ին Մագդեբուրգ քաղաքում ընդունեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի կառավարության տնտեսության, գիտության և թվայնացման հարցերով պետքարտուղար Յուրգեն Ուդեն: Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:
Հանդիպմանը կողմերն անդրադարձան Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթ երկրամասի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ստեղծված կապերին՝ գոհունակությամբ նշելով ընթացիկ տարվա մայիսին Մարթին Լյութերի անվան Հալեի համալսարանի ռեկտոր Շթրեթերի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան: Կարևորվեց հարաբերությունների զարգացումն ու ընդլայնումը ոչ միայն կրթության և գիտության, այլև տնտեսության բնագավառում, ընդգծվեց առկա տնտեսական ներուժին նոր թափ հաղորդելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում հատուկ անդրադարձ կատարվեց տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանում գրանցված առաջընթացին, ինչը լավ հիմք է կողմերի միջև համատեղ ծրագրերի իրականացման համար:
Նույն օրը ՀՀ դեսպանը հանդիպեց Սաքսոնիա-Անհալթ երկրամասի մշակույթի հարցերով պետքարտուղար Գունար Շելենբերգերի հետ: Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին ընթացիկ տարվա սեպտեմբերին նախատեսված պետքարտուղար Շելենբերգերի գլխավորած պատվիրակության այցին Հայաստան և դրա շրջանակներում Երևանում նախատեսված մի շարք միջոցառումներին:
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44