ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը Վաղարշապատի (Էջմիածին) համայնքապետարանի աշխատակազմին է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնակատար Դիանա Գասպարյանին։
Ողջունելով ներկաներին՝ նախարար Պապիկյանն ասել է, որ իր համար պատիվ է Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ ներկայացնել առաջին կին քաղաքապետին, քանզի այսօր արդեն հրամայական է վեր կանգնել պահպանողական էությունից ու ամրագրել կանանց` պետական կառավարմանը հավասար հնարավորություններով մասնակցելու իրավունքի նախադեպը։ Նախարարը համոզմունք է հայտնել, որ Դիանա Գասպարյանն իր բարձր մասնագիտական որակներով կկարողանա վերականգնել քաղաքի խախտված հարաբերական անդորրը և պատասխանատվությամբ ու կանացի հոգատարությամբ կնվիրվի համայնքի կյանքի բարօրությանն ուղղված նվիրական գործին։
Դիանա Գասպարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին Էջմիածին քաղաքի կառավարման ղեկն իրեն վստահելու համար և նշել, որ իր համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է, թեկուզ ժամանակավորապես, ստանձնել քաղաքի ղեկավարի պաշտոնը։
Դիանա Գասպարյանը հայտնել է, որ հավատարիմ է լինելու օրենքի երկիր կառուցելու կառավարության որդեգրած քաղաքականությանը և այլևս բացառելու է որևէ հանցավոր տարրի ակտիվացման և ինքնագործունեության հնարավորությունը Էջմիածին քաղաքում։
Համայնքի ղեկավարի պաշտոնակատարը վստահեցրել է, որ վճռական ու կամային է տրամադրված քաղաքը բնականոն հունի վերադարձնելու, քաղաքում կարգուկանոն հաստատելու հարցում և միաժամանակ ընդգծել, որ քաղաքի շենացման ու բարեկարգման գործում ակնկալում է յուրաքանչյուր էջմիածինցու աջակցությունը։
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44