ԱՄՆ-ի ցամաքային զորքերի հրամանատարությունը ցանկանում Է արհեստական ինտելեկտն օգտագործել ռազմական տեխնիկայի աշխատանքը հսկելու համար, որպեսզի ժամանակին կանխի անսարքությունները: Այդ մասին հայտնել Է The Washington Post թերթի Էլեկտրոնային տարբերակը:
Չիկագոյում հաստատված հրատարակության տվյալներով՝ արհեստական ինտելեկտի ստեղծման Uptake ընկերությունը վերջերս բանակից միլիոնանոց պարտավորագիր Է ստացել Bradley M2A3 հետեւակի մարտական մի քանի մեքենաների վրա այն տեխնոլոգիայի փորձարկման համար, որը թույլ Է տալիս «կանխատեսել» ապագա անսարքությունները եւ վաղօրոք իրազեկել այդ մասին: Փորձարկումների հաջող ավարտման դեպքում այդ տեխնոլոգիան կիրառում կգտնի ցամաքային զորքերում, նշել Է թերթը:
«Մենք ցանկանում ենք ստուգել՝ կկարողանանք արդյոք Uptake-ի մշակումներից մի քանիսը օգտագործել տեխնիկայի աշխատանքում խափանումներն ի հայտ բերելու համար, նախքան դրանք տեղի կունենան,-հրատարակությանը պատմել Է Bradley-ի սպասարկման ծրագրի ղեկավար բանակային գնդապետ Քրիս Քոնլին:-Եթե դա ստացվի եւ նման հնարավորություններ ընձեռվեն, բանակը կկարողանա դա տարածել Bradley-ի ամբողջ հավաքակազմի, ինչպես եւ այլ զրահատեխնիկայի վրա»:
Uptake-ի մշակած տեխնոլոգիան, ինչպես սպասվում Է, թույլ կտա վերլուծել սարքերի աշխատանքը հսկող տվիչներից ստացվող ազդանշանները եւ տեղեկատվություն տրամադրել դրանց տեխնիկական վիճակի վերաբերյալ, գրում Է թերթը: Եթե բլոկներից որեւԷ մեկը տագնապալի ազդանշաններ ուղարկի, համակարգը դա կգրանցի եւ օպերատորին կիրազեկի «իր վերջին ժամերն ապրող մեխանիզմի» փոխարինման անհրաժեշտության մասին: «Մենք միայն վերջերս ենք ավարտել այդ տեխնոլոգիայի ստեղծման աշխատանքը,-թերթին հայտնել Է Uptake-ի նախագահ Գանիշ Բելլը:
-Ռազմական տեխնիկայի վրա այն փորձարկվելու Է առաջին անգամ»:
Գնդապետ Քոնլին, ինչպես ինքն Է խոստովանել, վստահություն չունի, որ ամեն ինչ հաջող կավարտվի, բայց նման տեխնոլոգիայի կիրառման բուն հեռանկարը «շատ հուսադրող Է»,-ասել Է նա: ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի պաշտոնաթող ծովակալ Մայքլ Մյուլլերը նշել Է, որ խոսքը վերաբերում Է մի տեխնոլոգիայի, որը բանակում ներդրվելու դեպքում Էականորեն կբարձրացնի երկրի զինված ուժերի մարտունակությունն ու արդյունավետությունը, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02