ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանն այսօր այցելել է Նոտարական պալատ, հանդիպել Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանին, վարչության անդամներին և աշխատակազմի ղեկավարին: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Հանդիպմանը ներկա է եղել նաև արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նախարար Զեյնալյանը նշել է, որ ժողովրդի սպասելիքները ՀՀ կառավարությունից, ինչպես նաև արդարադատություն իրականացնող մարմիններից մեծ է: «Հայաստանի Հանրապետության անունից հանդես եկող նոտարն իր բարեխիղճ աշխատանքի միջոցով պետք է պահպանի Հայաստանի ներկայիս բարձր վարկանիշը»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ ՀՀ արդարադատության նախարարությունն անելու է առավելագույնը նոտարական համակարգի արդյունավետությունը բարձրացնելու և քաղաքացիների համար ավելի բարձրորակ ծառայություններ ապահովելու հարցում:
Արտակ Զեյնալյանը նոտարական պալատի նախագահից և վարչության անդամներից հետաքրքրվել է ոլորտի խնդիրներով, իր կողմից բարձրացրել լուծման ենթակա մի շարք հարցեր՝ որոշ բնակավայրերում նոտարի կողմից մատուցվող ծառայությունների ապահովում, դատարանները բեռնաթափելու նպատակով մի շարք գործառույթներ նոտարներին պատվիրակելու անհրաժեշտություն և այլն:
Պալատի նախագահ Վանինե Հովսեփյանը շնորհակալություն է հայտնել նախարարին այցի համար և նշել, որ չնայած վերջին տարիների ընթացքում «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում կատարվել են փոփոխություններ, այդուհանդերձ, ոլորտը բարելավելու անհրաժեշտություն կա: Պալատի նախագահը հատկապես կարևորել է նոտարների կողմից միասնական պրակտիկայի ձևավորման անհրաժեշտությունն ու միասնական արխիվի ստեղծման հարցը:
Նախարար Զեյնալյանը բարձրացված մի շարք հարցերի վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ, քննարկել որոշ հարցերի լուծման հնարավորությունները:
Աշխատանքային այցի շրջանակում նախարարը հանդիպել է նաև նոտարի 9 թեկնածուների հետ, քննարկել երեք մարզերում (Լոռու մարզ՝ քաղաք Թումանյան, Սյունիքի մարզ՝ քաղաք Քաջարան, Շիրակի մարզ՝ Ախուրյան համայնք) առկա նոտարի թափուր հաստիքները նրանց կողմից համալրելու հարցը: Թեկնածուներին առաջարկվել է առաջիկայում դիրքորոշում հայտնել այդ տեղերը համալրելու վերաբերյալ: Նրանց տեղեկացվել է նաև, որ մեկ տեղի համար երկուսից ավելի հայտ ստանալու դեպքում հաստիքը կհամալրվի վիճակահանության միջոցով:
Նոտարական պալատում հանդիպումն ավարտելուց հետո նախարարն այցելել է նաև ՀՀ ԱՆ ՔԿԱԳ ամուսնությունների պալատ և որպես վկա մասնակցել այնտեղ ժամանած զույգի ամուսնության գրանցման պաշտոնական արարողությանը:
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
15:09
14:44
14:28
14:14
13:55
13:37
10:57
10:14
09:37
09:23
18:40
18:33
17:45
17:34
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44