Եվրամիության 27 երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարների (առանց Մեծ Բրիտանիայի) գագաթնաժողովը ամփոփիչ հայտարարություն Է ընդունել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու շուրջ բանակցությունների վերաբերյալ:
Այդ մասին հայտարարել Է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը՝ գագաթնաժողովի երկրորդ աշխատանքային նիստի սկսվելուց մի քանի րոպե հետո, որը նվիրված Էր այդ թեմային: «Brexit-ի վերաբերյալ ամփոփիչ հայտարարությունն ընդունված Է»,-հայտնել Է Տուսկն իր Twitter-ում:
«Փաստաթուղթը բովանդակում Է Մեծ Բրիտանիային ուղղված կոչ՝ արագացնելու մնացած հիմնախնդիրների, մասնավորապես, Իռլանդիային վերաբերող խնդրի լուծման առաջարկությունների առաջադրումը»,-ՏԱՍՍ-ին պարզաբանել Է եվրոպական մի աղբյուր:
Փաստաթղթի տեքստը հրապարակվելու Է առաջիկա ժամերին: Այս հայտարարության արագ ընդունումը, հատկապես հունիսի 28-ին միգրացիայի շուրջ ավելի քան 12 ժամ տեւած քննարկումների ֆոնին, առանձնակի զարմանք չի առաջացրել գագաթնաժողովի մամուլի կենտրոնում: Brexit-ի վերաբերյալ հայտարարությունն ընդունել են ԵՄ-ի 27 պետություններ՝ առանց Մեծ Բրիտանիայի, այսինքն՝ միայն մեկ կողմից բանակցությունների մասնակիցները, որոնց միջեւ այդ հարցի շուրջ ոչ մի տարաձայնություն չկա: Փաստաթուղթը համաձայնեցված Էր դեռ մինչեւ գագաթնաժողովը:
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02