«Քայլ դեպի տուն» ծրագրին մասնակցելու հայտերն ընդունվել են սահմանված կարգով՝ մինչև հունիսի 30-ը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանը:
«Աշխարհի տարբեր երկրների հայ համայնքներից ստացել ենք շուրջ 550 հայտ՝ 26 երկրից: Սա աննախադեպ իրադարձություն է, երբ Սփյուռքի նախարարությունը միաժամանակ ավելի քան 5 հարյուր մասնակից է ընդունելու նույն ծրագրի շրջանակներում: Հետևաբար, «Քայլ դեպի տուն» ծրագիրը լավագույնս կազմակերպելու և իրականացնելու համար մենք դեռ մեկ ամիս առաջ սկսեցինք համագործակցել «Դասավանդի՛ր Հայաստան» (Teach For Armenia) և «Դեպի Հայք» (Birthright Armenia) կրթական կազմակերպությունների հետ: Վերջիններիս ջանքերով մշակվել է ծրագրի կրթական մասը, իսկ դասընթացներն անցկացնելու համար մեր բազմակողմանի բանակցություններն ավարտվեցին օրեր առաջ, երբ համագործակցության շուրջ սկզբունքային համաձայնության եկանք Հայ-ռուսական համալսարանի (Russian-Armenian University - RAU) հետ:
Այսպիսով, Հայ-ռուսական համալսարանը մեզ անվճար հիմունքներով կտրամադրի անհրաժեշտ քանակությամբ լսարաններ, կապահովի դասընթացների համար նախատեսված պայմանները, դե իսկ կրթական գործընթացը կղեկավարեն «Դասավանդի՛ր Հայաստան» և «Դեպի Հայք» կազմակերպությունների մասնագետներն ու ուսուցիչները:
Բացի այդ, հաշվի առնելով, որ մասնակիցների քանակը չափազանց մեծ է լինելու՝ մենք սկսեցինք նաև բանակցություններ վարել այլ կազմակերպությունների հետ: Արդյունքում Converse Bank-ը և gg տաքսին պատրաստակամություն հայտնեցին համալրելու ծրագրի հովանավոր-թիմակիցների շարքերը՝ այդպիսով մեծ աջակցություն ցուցաբերելով մեզ: Ասեմ, որ մենք բաց ենք նաև նոր առաջարկների համար. միայն ու միայն ուրախ կլինենք ընդլայնելու մեր թիմը:
Հիշեցնեմ, որ ՀՀ սփյուռքի նախարարությունն (Սփյուռքի նախարարություն/ Ministry of Diaspora of the Republic of Armenia) օգոստոսի 10-24-ն իրականացնելու է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):
Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր»,-գրել է նախարարը:
13:03
12:34
11:01
10:33
10:05
09:34
09:02
20:16
17:29
16:21
16:03
15:52
15:36
15:19
15:18
15:03
14:42
14:25
14:12
14:04
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02