ՎիվաՍել-ՄՏՍ-ն արդեն յոթերորդ տարին անընդմեջ իրականացնում է ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագիր: Այն օժանդակում է հատուկ կարիքներ ունեցող, ծնողազուրկ կամ սոցիալապես անապահով ընտանիքների երիտասարդների՝ հատուցելով նրանց ուսման վարձը՝ պայմանով, որ նրանք հաջողությամբ ավարտեն ակադեմիական տարին ու փոխադրվեն հաջորդ կուրս:
Իրականացված ներդրման արդյունքում բարձրագույն կրթությունը հասանելի է դարձել ծրագրում ընդգրկված շուրջ 750 ուսանողի: Յոթ տարվա ընթացքում այդ նպատակով ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից արդեն իսկ հատկացվել է 705.9 միլիոն դրամ:
Ծրագիրն ապացուցել է իր արդյունավետությունը՝ մասնագիտական կրթություն ապահովելու, ինչպես նաև հոգեբանական ու սոցիալական աջակցություն ցուցաբերելու տեսանկյունից:
ՎիվաՍել-ՄՏՍ-ի կայացած հանդիսավոր արարողության ընթացքում՝ ամփոփվել են վարձավճարների հատուցման ծրագրի յոթնամյա արդյունքները և այս տարվա շրջանավարտներին են հանձնվել ծրագրից օգտվելու ավարտական վկայականներ:
«Սովորելու ձգտում ունենալն ու այդ հնարավորությունից զրկված լինելը կյանքի ամենամեծ անարդարություններից է: Չի կարող ուժեղ լինել այն հասարակությունը, որի անդամների մի մասը զրկված է բարձրագույն կրթություն ստանալու իրավունքն իրացնելու հնարավորությունից: Բուհական կրթություն ստանալու ցանկություն ունեցող բոլոր երիտասարդներին պետք է հնարավորություն ընձեռվի սովորել և հասնել մրցակցային առավելության թե՛ աշխատաշուկայում, և թե՛ հասարակական կյանքում: Ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրի նպատակը սոցիալական անարդարության հաղթահարումն է՝ մասնագիտական կրթություն ստանալու ճանապարհով: Կրթությունը պետք է հավասարապես հասանելի լինի բոլորին», - ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Հաշվի առնելով, որ ուսման վարձավճարների հատուցման աջակցության ծրագրից ուսումնառության ընթացքում շարունակաբար օգտվելու հիմնական պայմաններից մեկն ուսման առաջադիմությունն է, համապատասխան վկայականի տրամադրումը հավաստում է կրթաթոշակի ծրագրում ընդգրկվածի՝ սովորելու և մասնագիտական գիտելիքների ձեռքբերման ձգտումը, հաստատակամությունն ու հետևողականությունը:
ՎիվաՍել-ՄՏՍ. դու գիտես, որ կարող ես:




00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02