Քաղաքագիտության դոկտոր Հայկ Մարտիրոսյանի համոզմամբ՝ ՆԱՏՕ-ի ռազմավարությունը շարունակում է հիմնվել հին մոդելի վրա, այն է՝ հակամարտության մեջ մտնել Ռուսաստանի հետ, փոխանակ միավորվելու և պայքարելու առավել լուրջ սպառնալիքի դեմ:
«ՆԱՏՕ-ի վարշավյան գագաթնաժողովի հետքերով. ի՞նչ սպասել հետո» թեմայով փորձագիտական կլոր սեղանին Հայկ Մարտիրոսյանը նկատեց, որ ՆԱՏՕ- ՌԴ հակասության մեջ պետք է ուշադրության դարձնել այն բանին, որ թերևս 100 տոկոսով բացառելի է այնպիսի սցենար, երբ ՌԴ-ն կհարձակվի ՆԱՏՕ անդամ որևէ երկրի վրա և հակառակը՝ 100 տոկոսով բացառելի է, որ ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկիր կհարձակվի ՌԴ-ի վրա:
«Սրանք ֆանտաստիկ սցենարներ են, սակայն չգիտեմ ինչու են դրվում մեծ քաղաքականության հիմքում և շեղում կարևոր խնդիրների բուն թեմայից: ՆԱՏՕ-ի դաշնագրի 5-րդ հոդվածը ենթադրում է, որ հարձակում ՆԱՏՕ անդամ որևէ երկրի վրա հարձակում է յուրաքանչյուր երկրի վրա: Սա ահռելի ուժ է, որին ՌԴ-ն՝ ռազմական հսկայական մեքենա ունենալով հանդերձ, որևէ պարագայում չի կարող դիմակայել։ Մյուս կողմից էլ ՆԱՏՕ-ն հասկանում է, որ եթե հարձակվի ՌԴ-ի վրա, չի բացառվում, որ կլինի լրջագույն պատերազմ, շատ ավելի մեծ ,քան այն համաշխարհային պատերազմներն են, որոնք տեսել ենք»,- ասաց նա:
Հայկ Մարտիրոսյանի խոսքով՝ որոշումը՝ ՆԱՏՕ անդամ երկրների ՀՆԱ-ի 3 տոկոսի ուղղումը ռազմական բյուջեին, ավելորդ ծախս է: «Որովհետև այդ ֆինանսական միջոցները կարելի է ուղղել Մերձավոր և Միջին Արևելքի վիճակը կայունացնելուն և միգրանտների ներհոսքը կասեցնելուն, որոնք մի օր պայթեցնելու են ներսից թե Եվրոպան, թե լրջագույն վնաս են պատճառելու ցավոք նաև ԱՄՆ-ին: Փաստորեն գործ ունենք անհասկանալի գործընթացի հետ և թե՛ ՌԴ-ն, թե՛ ՆԱՏՕ-ն գնում են որևէ մեկին օգուտ չտվող հակամարտության , փոխանակ համար մեկ միջազգային մարտահրավերի դեմ համագործակցեն»,- ասաց նա:
Հայկ Մարտիրոսյանը խոսեց նաև ԼՂ խնդրին առնչվող ՆԱՏՕ-ի ընդունած դրույթներից և նկատեց, որ թեև ԼՂ խնդրին բառացի հղում չկար, բայց կար հղում, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է նախկին խորհրդային երկրների, մասնավորապես՝ ՀՀ-ի, Ադրբեջանի, Վրաստանի տարածքային ամբողջականությունը, անկախության իրավունքն ու սուվերենությունը:
«Ինչն էլ նշանակում է, որ ՆԱՏՕ-ն ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, որն էլ ցույց է տալիս քաղաքական կողմնորոշում: Լավ կլիներ ՆԱՏՕ-ն ընդհանրապես ձեռնպահ մնար, քանի որ կասկածներ կան, որ ՌԴ-ն ընտրում է կողմերից մեկին»,- ասաց նա:
Քաղաքագետը նկատեց, որ համաձայն որոշ կասկածների՝ ՌԴ-ի իշխանության միջանցքներում որոշակի պլաններ կան առաջիկա հայ-ադրբեջանական ռազմական նոր էսկալացիայից հետո շփման գծում տեղակայել ռուսական, այսպես կոչված, խաղաղարար ուժեր: «Այստեղ կարելի է հուսալ, որ Միացյալ Նահանգների դերը կարող է ավելանալ և պատերազմին ՀՀ-ի համար ոչ ձեռնտու սցենարը կարող է որոշակի շեղումներ ունենալ: Այսինքն՝ միակ բանը այս հակասությունից այն է, որ կարող է հավասարակշռություն ստեղծվել, որի արդյունքները ինչ-որ դրական ազդեցություն կարող են ունենալ հայկական ուժերի ու ԼՂՀ խնդրի հետագա զարգացման վրա»,- ասաց նա:
Ի դեպ, այն, որ Վրաստանի անդամակցության հարցը կրկին հետաձգվեց, սա ևս Հայկ Մարտիրոսյանը վատ հանգամանք չհամարեց, քանի որ կարծում է, որ դրանով տարածաշրջանում լարվածություն չի առաջանա: Ըստ նրա, դա Հայաստանի համար էլ ևս լավ հանգամանք է, որովհետև հակառակ դեպքում կնշանակեր առավել մեծ ռազմականացում ոչ ի շահ Հայաստանի:
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44