Գերմանիայի կառավարությունը չի ընդունի Հայոց ցեղասպանության բանաձևի առնչությամբ առանձին հայտարարություն անելու Թուրքիայի նախագահ Էրդողանի պահանջը: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մոնոյանը:
«Գերմանիայի խորհրդարանն ընդունել է Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևը, երկրի նախագահն էլ նախորդ տարի արդեն խոսել է այդ մասին: Կարծում եմ, որ Թուրքիայի առաջարկին Գերմանիայի կառավարությունն ընդառաջ չի գնա: Կառավարության անդամ բոլոր խորհդարանականները կողմ քվեարկեցին, իսկ Արտգործանախարարն ու վարչապետը բացակա էին նիստից: Եթե նույնիսկ երկուսով դեմ են, չեմ կարծում, որ ամբողջ կառավարությունը կողմ կլինի արդեն կայացված որոշմանը հակառակ քայլ կատարելուն»,-ասաց Կիրո Մանոյանը` նշելով, որ նախ վստահ չէ, որ Թուրքիայի պահանջի մասին գերմանական մամուլում գրվածը իրականություն է:
Անդրադառնալով այն հարցին, որ Գերմանիայի խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի ընդունումից հետո անհրաժեշտություն կա հարցի ժխտումը քրեականացնելու ուղղությամբ քայլերի կատարմանը` Կիրո Մանոյանը նշեց, որ դա պետք է դիտարկել այս փուլում նպատակահարմարության տեսանկյունից:
«Տեղում պետք է որոշվի, թե որքանով է նպատակահարմար, սակայն դրանից բացի տեսակետներ հնչեցին այն մասին, որ Գերմանիան ընդունել է իր պատասխանատվության բաժինը, հետևաբար՝ կարելի է նաև մտածել այդ պատասխանատվության կիրառման ձևերի մասին: Եթե պատասխանատու է կամ մեղսակից է, ապա դրա համար ինչպես պետք է հատուցի: Այդ մասին ևս պետք է մտածել»,- ասաց Կիրո Մանոյանը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումից հետո գերմանական և թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Էրդողանը բացասական է պատասխանել Ինջիրլիքի ռազմաբազա գերմանացի պատգամավորների այցը թույլ տալու պահանջին: Որպես նախապայման Էրդողանը պահանջել է, որ Մերկելը հայտարարություն անի այն մասին, թե Բունդեսթագում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը կառավարության տեսակետը չի հայտնում: Այդուհանդերձ, ըստ գերմանական և թուրքական լրատվամիջոցների, Մերկելն անհնար է համարել նման հայտարարության հնչեցումը:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02