Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի այն հայտարարությանը, թե ղարաբաղյան հակամարտության կողմերը հաջողությանն ավելի մոտ են, քան երբևէ: Ըստ քաղաքագետի՝ Լավրովի լավատեսությունը պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանը վերջին շրջանում ակտիվ է և փորձում է խաղաղ կարգավորման հետ կապված որոշակի արդյունքներ արձանագրել և ցույց տալ աշխարհին:
«Դրա համար էլ Ռուսաստանից հնչող գնահատականները լավատեսական են և նաև խոստումնալից: Սակայն իրականությունը, ցավոք սրտի, այդպիսին չէ։ Մենք տեսնում ենք ճիշտ հակառակը, վերջին տարիների ընթացքում հայ-ադրբեջանական հարաբերություններում ամենալարված ժամանակահատվածն է՝ Ադրբեջան-Արցախ և Ադրբեջան-Հայաստան սահմանում»,-ասաց նա:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ այս պահին չի կարելի խոսել բանակցային գործընթացի վերսկսման hնարավորությունների մասին, որովհետև նկատելի է, որ Ադրբեջանը մերժում է Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում ձեռքբերված պայմանավորվածությունները, որոնք ուղղված են սահմանում իրավիճակը վերահսկելի դարձնելուն և կայունություն պահպանելուն: Նա նշեց, որ Ադրբեջանի մոտեցումները ցույց են տալիս, որ խաղաղ կարգավորման հնարավորություն այս պահին չկա:
«Բացի այդ չպետք է մոռանալ, որ ապրիլին եղել է Ադրբեջանի կողմից պատերազմ վերսկսելու փորձ, ինչը չի կարող անհետևանք անցնել և չի կարող իրավիճակ չփոխել»,-ասաց նա:
Քաղաքագետը նշեց, որ պայմանավորվածությունները պետք է հիմնված լինեն նախկին փորձի վրա: «Մենք Ադրբեջանի նախկին պաշտոնյաների կողմից շատ ենք լսել այն, թե կողմնակից են խնդրի խաղաղ լուծմանը, սակայն նրանց կատարած քայլերը հակառակի մասին են խոսում: Երբ խոսվում է, թե կողմերը համաձայնության են եկել ինչ-որ հարցերի շուրջ, ապա ժամանակը ցույց կտա, թե որքանով է Ադրբեջանը պատրաստ հետևել իր պայմանավորվածություններին: Գլխավոր խնդիրն իրավիճակի կայունացումն է և վստահությունը, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով չի փորձի խնդիրը լուծել»,-ասաց:
Հրանտ Մելիք-Շահնազարյանը նշեց, որ Ադրբեջանի որևէ խոստումներին հավատալը միամտություն կլինի: Նա ներկայումս որևէ փոփոխություններ չի սպասում ղարաբաղյան հակամարտության հարցում: «Նույնիսկ բանակցային գործընթացը վերսկսումը կարելի է համարել առաջընթաց, սակայն մինչ բանակցությունների վերսկսումը, պետք է վստահության մեխանիզմներ ստեղծվեն, դիտորդների թիվը ավելացվի, Ադրբեջանը հրաժարվի մի շարք իր թեզերից, և Արցախը պետք է դառնա բանակցային կողմ»,-ասաց քաղաքագետը։
Ըստ նրա՝ հայկական կողմը պետք է հետամուտ լինի իր բարձրացրած հարցերին:
15:28
15:15
15:02
14:49
14:32
14:13
10:35
10:15
09:49
09:04
21:11
20:33
20:04
19:44
19:16
19:04
14:37
14:36
14:11
14:07
12:21 25.08.26
14:49 26.08.26
20:33 25.08.26
19:16 25.08.26
12:03 25.08.26
20:04 25.08.26
15:28 26.08.26
15:02 26.08.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02