Հրապարակային գրվածքների վերաբերյալ ՀՀ ԿԳՆ լեզվի պետական տեսչության կողմից անցկացված դիտարկումների համաձայն` Երևանի կենտրոնում 175 ցուցանակ եղել է բացառապես օտարալեզու կամ օտարատառ ձևավորմամբ:
Այս մասին «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշել է Լեզվի պետական տեսչության պետ Սերգո Երիցյանը` ներկայացնելով Երևանի կենտրոնում հունիսի 13-27-ն անցկացրած դիտարկումների արդյունքները:
Նրա խոսքով, իրենց դիտարկումները ցույց են տվել նաև, որ 191 ցուցանակի դեպքում օտարալեզու գրառմանը զուգահեռ առկա է եղել նաև հայատառ գրառում, սակայն գերակայողը օտարալեզուն էր:
«Մեր դիտարկումները ցույց են տալիս, որ Երևանի կենտրոնական հատվածում ունենք օրենքի խախտում, հրապարակային գրառումներում շեղումները պահպանվում են: Մենք դիտարկել ենք հիմնականում տնտեսավարող սուբյեկտների` ռեստորանների, սրճարանների, զբոսաշրջային կազմակերպությունների, խանութների հրապարակային գրվածքները: Քանի որ նրանք գործ ունեն անմիջապես հանրության հետ, միգուցե կարծում են, որ օտարալեզու ցուցանակներով ավելի գրավիչ կդարձնեն իրենց գործունեությունը: Ամեն դեպքում մեր պարտքն է հիշեցնել, որ կա «Լեզվի մասին օրենք» ՀՀ օրենքը, և այն պետք է պահպանել»,-ասաց Սերգո Երիցյանը:
Նման խախտումների դեպքում օրենքով նախատեսված է 200-250 հազար դրամ տուգանք, սակայն Կառավարությունը որոշում է կայացրել, որ տեսչությունները ստուգումների ու վարույթների մասով ժամանակավոր կասեցնեն իրենց գործունեությունը: Հետևաբար, ներկա փուլում Լեզվի պետական տեսչությունը պարզապես իրազեկում է օրենք խախտած տնտեսավարողներին և հորդորում վերացնել խախտումները:
«Տնտեսավարողները պետք է չմոռանան լեզվի մասին օրենքի պահանջը և հրապարակային գրվածքները ձևավորեն հայերենով, հայերենի առկայությամբ: Հայերենը պետք է գերակա լինի: Մենք տնտեսավարողներին ծանուցում ենք, հորդորում ենք, որ վերացնեն խախտումները: Պրակտիկան ցույց է տալիս, որ տնտեսավարողներն ականջալուր են լինում: Ասենք, ինչ կարիք կա անգլերեն գրել «թրավլ» կամ «շաուրմա» բառերը: Ամեն դեպքում բացատրական աշխատանքը տալիս է իր արդյունքը»,-հավելեց Սերգո Երիցյանը:
Լեզվի պետական տեսչությունը դիտարկում է հեռուստատեսության աշխատանքը, նախատեսում է ուսումնասիրել նաև կայքերի, դասագրքերի լեզուն: Արդյունքները պարզ կլինեն սեպտեմբերին:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02