Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի հայտարարագրերում նշված նվիրատվությունը նախարարի ընտանիքը ստանում է նրա կնոջ ամերիկաբնակ հարազատներից. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Արմեն Մուրադյանը՝ մեկնաբանելով իր հայտարարագրերի մասին հրապարակումները, թե նախարար դառնալուց հետո նվիրատվությունների չափն աճել է:
«Սիրով ձեզ հետ կկիսվեմ իմ ընտանեկան խնդիրներով: Իմ կնոջ ընտանիքը 1995 թվականից ի վեր բնակվում է ԱՄՆ-ում. մայրը, քեռին, լուսահոգի տատը, եղբայրը, նրանց կազմավորված ընտանիքները: Կարծում եմ, որ տարեկան մեկ անգամ կարող են նվիրատվություն անել և՛ իրենց քրոջը, և՛ երեք զարմիկներին՝ նրանց ծննդյան տոների և առիթների կապակցությամբ»:
Նախարարը նաև հայտնեց, որ իր ավագ դուստրն այս տարի ավարտել է համալսարանը, միջնեկ աղջիկն ընդունվել է համալսարան, իսկ կրտսերը՝ դպրոց:
Հարցին, թե նման խոշոր չափի նվիրատվություն արվել է մինչև Արմեն Մուրադյանի նախարար դառնալը, վերջինս պատասխանեց, որ «խոշոր չափ» ասվածը հարաբերական է, իսկ նվիրատվություններ եղել են 1995 թվականից սկսած:
Նշենք, որ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը նախորդ տարվա սկզբին 48 հազար դոլար, իսկ տարեվերջին 58 հազար դոլար փոխառություն է տվել: Նախարարը հայտարարագրել է 16 մլն դրամ դրամական միջոցն ու 12 մլն 173 հազար դրամ եկամուտ, որը գոյացել է աշխատավարձից ու փոխառության դիմաց տրված տոկոսներից: Նախարարի կնոջ՝ Ելենա Ամիրխանյանի հայտարարագրում նշված է, որ 2015 թվականին նա 10 հազար ԱՄՆ դոլար նվիրատվություն է ստացել:
00:58
00:33
23:35
18:34
18:25
18:15
18:03
16:38
16:37
16:34
16:23
12:46
12:13
11:48
11:18
11:16
10:12
09:35
09:23
17:08
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | ||
| 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | |
| 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | |
| 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | |
| 28 | 29 | 30 | |||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02