Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կայացել է ՀՀ բնապահպանության նախարարության Օզոնի ազգային կենտրոնի և ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու գրքույկ-ուղեցույցի և տեղեկատվական պաստառի շնորհանդեսը:
Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության նախարարության մամուլի ծառայությունից։
ՀՀ բնապահպանության նախարարության մասնագետների կողմից իրականացվել է արևի ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանվելու իրազեկման ակցիա երեխաների և նրանց ծնողների համար: Միջոցառումն ուղեկցվել է երեխաների համար նախատեսված ուրախ ժամանցային և ուսուցողական խաղերով:
ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ մշակած և ՄԱԿ-ի Արդյունաբերական զարգացման կազմակերպության հետ միաիսն իրականացվող «Ինստիտուցիոնալ համակարգի ուժեղացում և կարողությունների ստեղծում» ծրագրի շրջանակներում տպագրված «Արև, արև, եկ, եկ…» գունավորման գրքույկը նախատեսված է նախադպրոցական տարիքի երեխաների համար:
Գրքույկը պատմում է երեխաներին արևի օգտակար և վնասակար ազդեցության մասին և սովորեցնում արևի վնասակար ազդեցությունից պաշտպանվելու կանոնները:
Պաստառը հիշեցնում է ծնողներին արևի ուլտրամանուշակագույն ճառագայթման վնասակար ազդեցության մասին: Գունավորման գրքույկները և տեղեկատվական պաստառները տեղադրվել են նաև Երևանի և մարզերի տեղամասային մանկական պոլիկլինիկաներում և ամբուլատորիաներում` այցելուներին պատշաճ կերպով իրազեկելու նպատակով:
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
09:01
22:18
22:03
21:09
19:10
17:55
16:46
16:26
16:09
15:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44